Քյուբիթում սովորելու առավելությունները


Օգտագործիր ռեսուրսներդ արդյունավետ

  • 100% առցանց

  • 24/7 սկզբունքով

  • Փորձառու դասընթացավարներ

  • Բացատրում ենք հայերեն

  • Գործնական գիտելիքներ

  • Թվային վկայական

Ի՞նչ կտա քեզ Քյուբիթը

  • Հնարավորություն սովորելու քո նախընտրած վայրում և ժամին

    Քյուբիթը կոտրում է գիտելիքի ստացման բոլոր կարծրատիպերը և սահմանները։ Այստեղ մասնագիտացումը տեղի է ունենում քո նախընտրած վայրում և քեզ հարմար ժամին։ Ուսման ուղին կառուցվում է քո կյանքի ռիթմին համընթաց և դու ես կառավարում ժամանակը։

  • Զարգացման անընդհատություն

    Ամեն հաջորդ օրն անհրաժեշտ է իմանալ ավելին և լինել ավելին։ Քյուբիթում քո կատարելագործումը և զարգացումը շարունակական գործընթացներ են։ Աշխարհի այսչափ արագ փոփոխման համատեքստում, դու պետք է լինես լավագույնը և՜ այսօր, և՜ վաղն, իսկ Քյուբիթը կերաշխավորի քո անդադար սովորելն ու մասնագիտական աճը նոր կամ արդեն իսկ հարազատ ոլորտում։

  • Առաջնային գործնական գիտելիքներ

    Քյուբիթը կարևորում է աշխատաշուկայի պահանջները։ Տիրապետելով գործատուների իրական սպասելիքներին՝ Քյուբիթում ուսուցման գործընթացը ստեղծված է այն սկզբունքով, որ դու ձեռք բերես առաջնային գործնական հմտություններ և տիրապետես աշխատանքում անհրաժեշտ գործիքներին։ Մենք քայլում ենք ժամանակին համընթաց և, փոխանցելով մեր գիտելիքները, ստեղծում ենք ոլորտի լավագույն մասնագետներին։

  • Հասանելի և պարզ դասընթացներ

    Քյուբիթում վերանում են տեխնոլոգիական կրթության բարդ լինելու բոլոր կարծրատիպերը։ Մենք «թարգմանում» ենք տեխնոլոգիական լեզուն և գործնական օրինակների միջոցով մատուցում այն հիմնովին քեզ։ Այլևս լեզվական խոչընդոտներ չկան, սովորի՜ր նախընտրած ոլորտը հստակ և հասանելի հայերեն լեզվով։

3 ՔԱՅԼ ԴԵՊԻ ՆՊԱՏԱԿԴ

  • Ծանոթացի՜ր մեր դասընթացներին և ընտրի՜ր քո հաջողության կուրսը։ Մենք առաջարկում ենք կուրսեր յուրաքանչյուրի համար՝ և´ 0-ից սկսողների, և´ արդեն իսկ մասնագետների համար։ Որոշելով քեզ անհրաժեշտ դասընթացը՝ կմիանաս Քյուբիթի տասնյակ այլ ուսանողներին։

  • Ձեռք բե՜ր որակյալ գիտելիքներ ու հմտություններ տեխնոլոգիական կրթության ոլորտի առաջատար մասնագետների դասընթացներից։ Քյուբիթում կունենաս անհրաժեշտ կրթական ռեսուրսներն, իսկ հարցերի դեպքում՝ երկկողմանի կապի հնարավորություն։

  • Ստացի՜ր վկայական յուրաքանչյուր դասընթացի ավարտին՝ հանձնելով ամփոփիչ քննություն։ Դասընթացի սկզբում այն լրացուցիչ խթան կհանդիսանա, իսկ ավարտին կփաստի քո նոր ձեռքբերման մասին։ Օնլայն վկայականդ կարող ես տեղադրել սոց. հարթակներում կամ ինքնակենսագրականում։



ԺԱՄԱՆԱԿ ՄԻ՛ ԿՈՐՑՐՈՒ


Միացի՜ր Քո նախընտրած դասընթացին քեզ հարմար ժամին և վայրում