Տիրապետի՜ր JAVA ծրագրավորման լեզվի հիմնարար հասկացություններին և հմտություններին։

Դասընթացի նկարագրություն

Դասընթացը նախագծված է սկսնակ մակարդակի ուսանողների համար, ովքեր ցանկանում են տիրապետել ամենապահանջված JAVA ծրագրավորման լեզվի հիմնարար հասկացություններին և հմտություններին։ Այս դասընթացն ընդգրկում է Java-ի հիմունքները՝ սկսած լեզվի գրառման և մեկնաբանման ձևերից, մինչ Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում։

  • Տևողություն

    9 շաբաթ

  • Պահանջվող ջանք

    շաբաթական 5-10 ժամ

  • Մակարդակ

    Սկսնակ

Ինչ հմտություններ կստանաս

  • ՕԿԾ(OOP)

    Կպատկերացնես՝ ինչ է Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման էությունը, կստեղծես դասեր և օբյեկտներ և կծանոթանաս ՕԿԾ-ի հիմնական հասկացություններին՝ ժառանգականություն, պոլիմորֆիզմ, ինկապսուլյացիա, աբստրակցիա։

  • Տվյալների կառուցվածք

    Ձեռք կբերես տվյալների արդյունավետ համակարգման հմտությունը։ Կհասկանաս՝ ինչ ալգորիթմների միջոցով կարող ես կառուցվածք տալ տվյալներին, և կախված խնդրից կկարողանաս գտնել ամենաօպտիմալ լուծումը։

  • Բազմահոսքայնություն (Multithreading)

    Պատրանք թե՞ իրականություն։ Ստանալով այս հարցի պատասխանը՝ JAVA-ում կկարողանաս ստեղծել հոսքեր, սինխրոնացնել նրանց, սահմանել գործարկման վիճակներ։

Բովանդակություն

Դասավանդող

Senior Java/ Android Developer

Յուրի Ստեփանյան

Յուրի Ստեփանյանն ավարտել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկայի բաժինը։ Ոլորտում մոտ 5 տարի աշխատելով որպես Անդրոիդ ծրագրավորող՝ նա մշտապես թարմացնում է իր գիտելիքները և յուրաքանչյուր նախագիծ իրականացնում է ծրագրավորման նորարարական պրակտիկաներով: Այս պահին Յուրին աշխատում է 3205.today միջազգային կազմակերպությունում, որը ստեղծել է ծրագրեր ավելի քան 100 միլիոն օգտատերերի համար։ Յուրին հավատում է, որ որակյալ մասնագետ լինելու համար պետք է ունենալ ամուր գիտելիքներ և սեր դեպի կատարածդ աշխատանքը։
  • Դասերի քանակ

    27 դաս

  • Գին

    35,000 դրամ

Վճարման եղանակ

Վճարումը կարող եք կատարել շատ արագ ընդամենը 3 պարզ քայլերի միջոցով՝

  • 1

    Ներբեռնե՜ք Idram հավելվածը

  • 2

    Սկանավորե՜ք դասընթացին կցված QR կոդը

  • 3

    Կատարե՜ք վճարում Idram դրամապանակով և միացե՜ք դասընթացին

Տեղեկացիր առաջինը


Ստացիր դասընթացի բոլոր մանրամասները և Քյուբիթի նորությունները քո էլ․ հասցեում

ԺԱՄԱՆԱԿ ՄԻ՛ ԿՈՐՑՐՈՒ

Միացի՛ր քո նախընտրած դասընթացին քեզ հարմար ժամին և վայրում