ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Սույն ընդհանուր դրույթները և պայմանները սահմանում և կարգավորում են «ՔՈԼԼԱԲՐԵՅԹՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն, Մենք, ՔՅՈՒԲԻԹ) կայքով (այսուհետ նաև՝ Կայք) Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները և տարածվում են Կայքը այցելող բոլոր օգտատերերի վրա՝ անկախ նրանց գրանցված օգտատեր լինելու կամ չլինելու հանգամանքից։

Ընկերությունը գտնվում է ՀՀ, ք. Երևան, Կ. Ուլնեցու փող. 58/1  հասցեում:

Մուտք գործելով Կայք, օգտագործելով Կայքի  ցանկացած ծառայություն (այսուհետ՝ Ծառայություն) կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ ամբողջությամբ կամ դրա մի մասը Դուք, որպես օգտագործող (այսուհետ նաև՝ Օգտագործող, Դուք, Ձեզ, Ձեր, Հաճախորդ) հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք սույն օգտագործման պայմանները, ինչպես նաև Կայքում հրապարակված Ընկերության կողմից Ծառայությունների մատուցման այլ պայմանները, հրապարակային պայմանագրի դրույթները (այսուհետ նաև՝ Պայմաններ կամ Պայմանագիր):

Եթե Դուք համաձայն չեք սույն Պայմաններին, խնդրում ենք դադարեցնել Կայքի օգտագործումը և/կամ Ծառայություններից օգտվելը: Կայքում գտնվելը, Ծառայությունից օգտվելը, Հաշիվ բացելը, Ծառայության համար վճարում կատարելը փաստում են Ձեր կողմից սույն Պայմանների անվերապահ ընդունումը:

Ընկերությունն իրավունք ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի, ցանկացած պահի փոփոխել սույն Պայմանները: Պայմանների փոփոխության դեպքում Ընկերությունը կհրապարակի նորացված Պայմանները ինտերնետային Կայքում:


ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ


Համաձայնվելով Պայմաններին՝ Դուք հաստատում եք, որ Ձեր գտնվելու երկրի օրենքներով Դուք լրիվ գործունակ եք և իրավունք ունեք օգտվել, իսկ եթե չեք կարող ինքնուրույն օգտվել Ծառայություններից, դրանցից օգտվելու համար Դուք պետք է ստանաք ձեր ծնողների կամ այլ իրավասու անձանց համաձայնությունը: Եթե Դուք 18 տարեկանից փոքր եք, սակայն ցանկանում եք օգտվել ծառայություններից, ապա դիմեք Ձեր ծնողներին կամ այլ իրավասու անձանց, որպեսզի վերջիններս ծանոթանան սույն Պայմանների ու դրույթների հետ, համաձայն լինեն դրանց Ձեր փոխարեն, և, քանի որ Ծառայությունները վճարովի են, նաև վճարել դրանց համար։ Համաձայնվելով սույն պայմաններին՝ Դուք ընդունում եք, որ Մենք չենք կարող ստուգել Ձեր տված տեղեկությունները և տվյալները, այս կետում տրված Ձեր հավաստումների իսկությունը, ուստի սույն կետի յուրաքանչյուր խախտման ամբողջական պատասխանատվությունը ընկնում է Ձեզ վրա


ՔՅՈՒԲԻԹԻ  ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ


Քյուբիթը Ձեզ տալիս է ոչ բացառիկ, սահմանափակ, փոխանցման ոչ ենթակա ծառայություններ՝ անհատական, ոչ առևտրային օգտագործման համար։ Քյուբիթը կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել կամ փոփոխել իր ծառայություններն ու դրանց մատուցման եղանակները։ Ծառայությունները ձեռք բերելուց հետո, դրանք հասանելի կլինեն 90 օր, և 130 օր Պրո տարբերակի դեպքում։ Եթե որևէ պատճառով այս ժամկետը բավարար չի եղել ծառայություններից օգտվելու համար, դիմեք Ընկերությանը info@qubit.school էլեկտրոնային հասցեով։ Ընկերությունը կարող է բավարարել կամ մերժել դիմումը՝ դրա մասին գրավոր կամ բանավոր ծանուցելով օգտատիրոջը։

Ընկերության կողմից մատուցվող Ծառայություններից ողջ ծավալով օգտվելու համար Դուք պարտավոր եք գրանցվել Կայքում և բացել Օգտագործողի հաշիվ (այսուհետ նաև՝ Օգտագործողի հաշիվ կամ Հաշիվ): Յուրաքանչյուր Օգտագործող կարող է ունենալ մեկ Հաշիվ: Օգտագործողներն իրավունք չունեն օգտագործել այլ Օգտագործողի հաշիվը: Հաշիվը բացելիս Օգտագործողը պարտավոր է ճշմարիտ ներկայացնել պահանջվող ողջ տեղեկատվությունը: Օգտագործողներն իրենք են պատասխանատու իրենց Հաշվի մուտքի տվյալների պահպանման համար և իրենք են կրում իրենց Հաշվով կատարվող գործառնությունների/գործողությունների համար պատասխանատվություն:  Խորհուրդ ենք տալիս օգտագործել Հաշվի մուտքի բարդ ձևով կազմված գաղտնաբառ։ Օգտագործողը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Ընկերությանը, եթե վստահ է, որ իր Հաշիվ եղել է չթույլատրված մուտք: Նման դեպքում Ընկերությունն իրավունք ունի անմիջապես արգելափակել Հաշիվը՝ մինչև հանգամանքների ամբողջական պարզումը: Ամեն դեպքում Ընկերությունը չի կրում ոչ մի պատասխանատվություն այլ անձանց կողմից Օգտագործողի Հաշվով կատարված գործողությունների համար: Այդ գործողություններով Ընկերությանը կամ երրորդ անձանց պատճառված վնասի համար պատասխանատվություն է կրում Օգտագործողը:

         ՔՅՈՒԲԻԹԸ տալիս է Ձեզ հասանելիություն Ծառայություններին Ձեր Հաշվի միջոցով։ Եթե Դուք միանում եք ՔՅՈՒԲԻԹԻՆ 3-րդ կողմ հանդիսացող հարթակների՝ օր․ Facebook, Gmail, LinkedIn միջոցով, Դուք տալիք ես մեզ թույլտվություն ձեռք բերել և օգտագործել այդ ծառայությամբ թույլ տրված տեղեկատվությունը, և պահպանել Ձեր մուտքի տվյալները։   

       Տալով մեզ Ձեր էլեկտրոնային հասցեն՝ Դուք տալիս եք Ընկերությանը, միաժամանակ, իրավունք՝ Ձեզ նամակներ ու ծանուցումներ ուղարկելու՝ ծառայություննների և հատուկ առաջարկների վերաբերյալ։ Մենք կարող ենք օգտագործել  Ձեր էլ․ հասցեն՝ Պայմանների և դրույթների փոփոխությունների վերաբերյալ ծանուցումներ ուղարկելու համար։ Եթե չեք ցանկանում ծանուցումներ ստանալ, ապա կարող եք հրաժարվել դրանցից՝ Հաշվի կարգավորումների միջոցով։

         Անհաղթահարելի ուժի պատճառով Ծառայության մատուցման ծավալի փոփոխման դեպքում Ընկերությունն իրավունք ունի կատարել սակագների վերահաշվարկ:

       ՔՅՈՒԲԻԹՆ իրավունք ունի կասեցնել Ձեզ մատուցվող Ծառայություններն այն դեպքերում, եթե Ձեր Հաշվով կատարվող գործառնությունները կասկածներ կառաջացնեն։


ԳՆԵՐ

      Չնայած նրան, որ Ընկերության կայքում թարմացումները կատարվում են յուրաքանչյուր օր՝ հնարավոր է երբեմն հանդիպել որոշ գների անհամապատասխանության որոշակի հիմնավոր պատճառներով: Ընկերությունը գնային տարբերության փոխհատուցման պատասխանատվություն չի կրում:

       Գնային տարբերություն նկատելու դեպքում խնդրում ենք դիմել Ընկերություն՝ նամակ ուղարկելով info@qubit.school հասցեին կամ զանգահարելով +374 95 01 99 09 հեռախոսահամարով:

         Որոշ ծառայություններ կամ դրանց մասեր կարող են մատուցվել անվճար։ Եթե ընտրում եք օգտվել ծառայության մատուցման վճարովի տարբերակներից, ապա դուք համաձայնում եք գնի և վճարման պայմանների հետ, որոնք ՔՅՈՒԲԻԹԸ կարող է ժամանակ առ ժամանակ թարմացնել։ ՔՅՈՒԲԻԹԸ կարող է ավելացնել նոր ծառայություններ՝ հավելյալ արժեքով, ցանկացած ժամանակ, ըստ իր ցանկության։

     Գնելով վճարովի դասընթացներից որևէ մեկը՝ Դուք համաձայնում եք օգտագործել այն սահմանափակ ժամանակում։ Ֆինանսական և այլ անհարմարություններից խուսափելու համար, անհրաժեշտ է գնումն օգտագործել ըստ նշանակության և հիշելով դասընթացի ժամկետի սահմանափակ լինելու մասին։

 
ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ

Ծառայությունների մի մասն ունի անվճար օգտվելու հնարավորություն կամ անվճար դասեր, որից հետո՝ դասընթացը շարունակելու համար անհրաժեշտ է վճարում կատարել։ Վճարումը կատարելուց հետո, եթե Օգտագործողը որևէ պատճառով չի ցանկանում շարունակել դասընթացը, ապա կարող է չեղարկել գնումը և պահանջել գումարի վերադարձը՝ վճարումը կատարելուց հետո 3 օրվա ընթացքում։ Այդ ժամկետի ավարտից հետո Օգտագործողն իրավունք չունի պահանջել ետ վերադարձնելու դասընթացի համար վճարած գումարը:

  
 ԱՆՎՃԱՐ ԴԱՍԵՐ

ՔՅՈՒԲԻԹԸ կարող է առաջարկել անվճար դասընթացներ կամ անվճար դասեր։ Անվճար/փորձնական դասերն ավարտելուց հետո, Ծառայություններից օգտվել շարունակելու համար, անհրաժեշտ է վճարում կատարել։ Եթե դիմորդը անվճար դասերի ավարտից հետո չի շարունակելու դասընթացը, ապա պարտավոր է, եթե կցել է բանկային քարտ, չեղարկել գնումը և հաշվին կցած բանկային քարտից գանձում չի իրականացվելու։


ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

Ծառայություններից օգտվելիս՝ Դուք համաձայնում եք չիրականացնել հետևյալ արգելված գործողությունները․ ա) պատճենել և տարածել Ծառայությունները կամ դրանց ցանկացած մաս, բ) տարածել սպամ, Ծառայությունների հետ չառչվող որևէ կոնտենտ, գ) միջամտել Քյուբիթի կայքի/սերվերների անվտանգությանը և խաթարել դրանք, դ) հավաքել և պահպանել անձնական/ անձը նույնականացնող որևէ տեղեկատվություն, այդ թվում նաև հաշիվների/օգտատերերի անուններ, ե) օգտագործել Ծառայությունները առևտրային նպատակով զ) առանց թույլտվության օգտվել Ծառայությունններից։

Ծառայություններից օգտվելու կանոնները խախտելու դեպքում Մենք կարող ենք առանց նախնական ծանուցման դադարեցնել Ծառայությունների տրամադրումը, փոփոխել տրամադրման կանոնները կամ սահմանափակել Ծառայություններից օգտվելու հնարավորությունները։

ՔՅՈՒԲԻԹԻ այլ Օգտագործողների հետ շփումներում պատասխանատվությունը կրում եք Դուք, Քյուբիթը չի հարթում տարաձայնություններ։ Սակայն Քյուբիթի ծառայություններից օգտվելիս Դուք պարտավորվում եք դրսևորել պատշաճ վարքագիծ և վարվելաձև բոլոր Օգտագործողների և Ծառայություններից օգտվող մասնակիցների նկատմամբ։



ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳ

     Կայքում տեղադրված Ծառայությունների դիմաց վճարումները կատարվում են առցանց՝ Կայքում նշված յուրաքանչյուր Ծառայության արժեքի չափով Idram  վճարային համակարգով:

         Վճարումների իրականացման համար Մենք օգտվում ենք երրորդ անձանց, ֆինանսական կազմակերպությունների, բանկերի ծառայություններից և պարտավոր ենք տրամադրել վերջիններիս կողմից պահանջված տեղեկատվությունը վճարման գործընթացի իրականացման նպատակով:

         Մենք չենք տիրապետում Ձեր վճարային քարտի որևէ տվյալի, քանի որ առցանց վճարումներն իրականացվում են Idram  վճարային համակարգի միջոցով:

         Ծառայությունների համար վճարումները կամ վճարված գումարների հետ վերադարձը կատարվում են ՀՀ դրամով, անկախ Ձեր կողմից վճարվող տարադրամից՝ վճարման պահին սահմանված փոխարժեքներով և կարող է գանձման պահին վճարող և ստացող բանկերի միջև տեղի ունենալ փոխարժեքների տատանումներ կամ բանկային միջնորդավճարի գանձում միջնորդ բանկերի կողմից, որի համար Կայքը պատասխանատվություն չի կրում:

      Ձեր կողմից Կայքի միջոցով բանկային տվյալների տրամադրումը նշանակում է, որ դուք համաձայն եք, որպեսզի համապատասխան գումարը գանձվի ձեր բանկային քարտից և դրա կապակցությամբ որևէ առարկություն չունեք:  

          Դուք գիտակցում եք և համաձայն եք, որ մենք պատասխանատու չենք և չենք կարող պատասխանատվություն կրել ուղղակիորեն կամ անուղղակիորեն ցանկացած վնասի կամ կորստի համար, որը պատճառվել է կամ ենթադրվում է, որ կպատճառվեր Կայքում տեղադրված Ծառայություններից օգտվելու արդյունքում, ինչպես նաև երրորդ անձանց, ֆինանսական կազմակերպությունների, բանկերի հետ առաջացած հարաբերությունների արդյունքում:

         Խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել երրորդ անձանց, ֆինանսական կազմակերպությունների, բանկերի կայքերի ընդհանուր դրույթները և պայմանները:

           Առցանց վճարման հետ կապված որևէ խնդիր առաջանալու դեպքում կարող եք դիմել մեզ նամակ ուղարկելով info@qubit.school էլեկտրոնային հասցեին կամ զանգահարելով +374 95 01 99 09 հեռախոսահամարով:

 

ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ  ԿՈՆՏԵՆՏ

Ծառայությունների որոշ մասեր պահանջում են Օգտագործողներից որոշակի տեղեկատվության տրամադրում, օրինակ՝ հարցեր, մեկնաբանություններ, գործնական առաջադրանքի օրինակներ, ուսումնական պրոյեկտներ, և այլն։ ՔՅՈՒԲԻԹԸ օգտագործողի կողմից ստեղծված նյութերի/ կոնտենտի նկատմամբ հեղիանակային իրավուքներ չունի։ Այն կոնտենտը, որը ստեղծում եք Դուք, Ձերն է, սակայն այդ կոնտենտը ՔՅՈՒԲԻԹԻ այլ օգտագործողների հետ կիսվելու դեպքում, Դուք թույլ եք տալիս այլ օգտագործողին/ դասընթացի մասնակիցներին նայել և խմբագրել դրանք։ ՔՅՈՒԲԻԹՆ իրավունք ունի հեռացնելու օգտագործողի կողմից հրապարակվող կոնտենտը։

Դուք համաձայնվում եք չտեղադրել կոնտենտ, որը կարող է ա) հանգեցնել ցավի, կորստի, ֆիզիկական և հոգեկան առողջության խաթարման, էմոցիոնալ խանգարվածության, հաշմանդամության՝ որևէ մարդու կամ կենդանի արարածի; բ) հանգեցնել ցանկացած այլ մարդու կամ գույքի կորստի կամ վտանգվածության ռիսկի; գ) միտված լինել վտանգելու երեխաներին; գ) հանգեցնել հանցագործության; դ) պարունակել անօրինական կոնտենտ, վարկաբեկել ռասայական և էթնիկական պատկանելիությունը, միջամտել որևէ մեկի անձնական կյանքին և տարածությանը, վարկաբեկել և վիրավորել մարդկանց; ե) բացահայտել 3-րդ կողմի առևտրային գաղտնիքներ; զ/ պարունակել տեղեկատվոթւյունը, որը օրենքով հրապարակման ենթակա չէ; ի) հրապարակել ոչ հավաստի տեղեկատվություն։

Հաշվի առնելով վերը նշված կետերը՝ Դուք համաձայնում և երաշխավորում եք, որ Ձեր կողմից տրամադրված տեղեատվությունը/կոնտենտը հավաստի է։


ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Բացառությամբ օգտագործողների կողմից ստեղծված կոնտենտի, Ընկերության կայքում տեղ գտած ամբողջ տեղեկատվությունը՝ վիդեո, աուդիո, վիզիալներ, տեքստային նյութեր, առաջադրանքներ, հարցաշարեր գրաֆիկներ, նկարազարդումներ, լոգո, պատկանում են ՔՅՈՒԲԻԹԻՆ և ոչ ոք, առանց հատուկ թույլտվության, իրավունք չունի դրանք պատճենել, տարածել, վերարտադրել, փոփոխել։ ՔՅՈՒԲԻԹԻ կոնտենտի օգտագործում առանց թույլտվության խստիվ արգելվում է։



ԲՈՂՈՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ, ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

Ծառայությունների մատուցման պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, Հաճախորդներն իրավունք ունեն Ընկերությանը կամ վերջինիս գործընկեր կազմակերպությանը ներկայացնել գրավոր պահանջ (բողոք):

Ծառայության մատուցման հետ կապված գրավոր բողոքը ներկայացվում է Ընկերությանը 30 օրացուցային օրվա ընթացքում` Ծառայության մատուցման օրվանից սկսած: Բողոքներն ընդունվում և քննարկվում են օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

Գրավոր պահանջը (բողոքը) ներկայացնելիս` ծառայություններից օգտվողը (օրինական ներկայացուցիչը) պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ: Գրավոր պահանջին (բողոքին) կցվում են բողոքը հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթերը:

Գրավոր պահանջում (բողոքում) նշվում են դիմումատուի (օրինական ներկայացուցչի) անձը հաստատող փաստաթղթի տվյալները, պահանջի (բողոքի) էությունը:

Ընկերությունն ուսումնասիրում է գրավոր պահանջները (բողոքները) և դրանց գրավոր պատասխանում օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

:

ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք այցելել Կայք առանց գրանցվելու, սակայն Կայքի և Ընկերության ամբողջական ծառայություններից օգտվելու համար Դուք պարտավոր եք գրանցվել Կայքում: Անձնական տեղեկությունները հավաքագրվում են (ստացվում են) միայն այն ժամանակ, երբ Դուք դրանք տրամադրում եք: Գրանցվելիս Դուք պետք է տրամադրեք Ձեր անունը, հասցեն, էլ. փոստի հասցեն և կոնտակտային տվյալները: Երբ Դուք օգտվում եք Կայքից, Մենք կարող ենք ստանալ տեղեկություններ նաև այլ եղանակներով: Մեր սերվերները Ձեր մասին ստանում և հավաքում են այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր IP հասցեն, բրաուզերի անվանումը, համակարգչի տեսակը, տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ և Կայքի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայություն տրամադրող կազմակերպության անունը և այլ համանման տեղեկություններ: Այս տեղեկությունները օգնում են մեզ տեղյակ լինել և հասկանալ Օգտագործողների վարքագիծն ու միտումները: Մենք նաև ստանում ենք տեղեկություններ Կայքում Ձեր գործունեության վերաբերյալ: Այդ տեղեկությունները թույլ են տալիս առաջարկել Ձեզ ավելի հարմարեցված և Ձեր կողմից ավելի գերադասելի Ծառայություններ: Ձեր գրանցման պահին մենք ստանում ենք Ձեր տրամադրած տեղեկությունը, օրինակ Ձեր էլ. հասցեն, գաղտնաբառը և այլն: Ընկերությունը կարող է նաև ստանալ լրացուցիչ տեղեկություն Ձեր մասին այլ հաճախորդների բողոքների կամ մեր սպասարկման կենտրոնի միջոցով կամ տեղեկատվության այլ աղբյուրներից: Ընկերությունը ձեռնարկում է պատշաճ էլեկտրոնային, ֆիզիկական և այլ անվտանգության միջոցներ անօրինական մուտքից, փոփոխումից կամ հրապարակումից Ձեր անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար: Ձեր տրամադրած բոլոր տվյալները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում: Մենք գաղտնաբառերով պաշտպանում ենք Ձեր տրամադրած անձնական տեղեկություններ պարունակող Ընկերության ցանկացած էջ: Ընկերությունը երբեք չի խնդրի նշել Ձեր գաղտնաբառը հեռախոսազանգի կամ էլ. հասցեի միջոցով: Ձեր անձնական տվյալները չենք տրամադրի երրորդ անձանց, առանց Ձեր համաձայնության, բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի (իրավապահ և պետական մարմինների իրենց իրավասության սահմաններում կատարված հարցումներ, դատական հարցումներ և այլն): Մեր կողմից Ձեր տվյալները կարող են հասանելի դարձվել միայն մեզ հետ փոխկապակցված անձանց, այն դեպքերում, երբ այդ տվյալները անհրաժեշտ են Ձեզ մատուցվող ծառայությունները իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար:


ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԱԴԱՐՈՒՄ ԿԱՄ ԼՈՒԾՈՒՄ

Դուք իրավունք ունեք ցանկացած պահի լուծել Ընկերության հետ կնքված Պայմանագիրը՝ մինչև լուծումը կատարելով Ընկերության հանդեպ ունեցած Ձեր բոլոր վճարային պարտականությունները: Ձեր կողմից ժամկետանց պարտավորության առկայության դեպքում Պայմանագիրը լուծված համարվել չի կարող: Պայմանագրի լուծման և Ընկերության էջում գործող հաշիվը փակելու նպատակով Հաճախորդը պետք է info@qubit.school էլեկտրոնային հասցեով կամ Ընկերության գրասենյակում ներկայացնի դիմում Պայմանագրի լուծման և հաշվի փակման մասին՝ նշելով հաշվի գրանցման ժամանակ տրամադրած էլեկտրոնային հասցեն։ Պայմանագրի լուծման դիմումի ներկայացնելը հաստատում է, որ Հաճախորդը հրաժարվում է հաշվին առկա բոնուսից։ Ընկերությունը իրավունք ունի միակողմանի լուծել Պայմանագիրը, եթե Հաճախորդը իր գործողություններով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տարածում Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ, իր գործողություններով փորձում է այլ սուբյեկտների մոտ Ընկերության նկատմամբ ձևավորել բացասական կարծիք կամ այլ դեպքերում, երբ Ընկերությունը կգտնի,որ Հաճախորդի գործողությունները վնասում են կամ կարող են վնասել Ընկերության գործարար համբավը: Սույն կետով նախատեսված հիմքերով Պայմանագրի լուծման դեպքում Հաճախորդի բոլոր բոնուսները զրոյացվում են: