Ձեռք բե՜ր որակյալ գիտելիքներ և մեծ մոտիվացիա. Դարձի՜ր պահանջված Android ծրագրավորող


Android ծրագրավորումն ամենապահանջված ՏՏ մասնագիտացումներից է և՜ Հայաստանում, և՜ ամբողջ աշխարհում։ 2021 թվականի հուլիսի դրությամբ աշխարհի սմարթֆոնների ավելի քան 72%-ի վրա աշխատում են անդրոիդ համակարգով (ՕՀ): Ժամանակ մի կորցրու՜ և դարձի՜ր Անդրոիդ ծրագրավորող։ 

Այս դասընթացում դու կսովորես Android հավելվածների ստեղծման հիմունքները Kotlin ծրագրավորման լեզվով, կաշխատես Android SDK-ի միջոցով, և կստեղծես քո Անդրոիդ հավելվածը: Դասընթացը նաև ներառում է հետևյալ թեմաները՝ Android Architecture Components, Retrofit(Backend-ի աշխատանքի համար), MVVM design pattern։ Այս OFFLINE դասընթացը նախագծված է սկսնակ մակարդակի ուսանողների համար, ովքեր արդեն իսկ տիրապետում են Java-ի հիմունքներին։ Դասընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում, կստանաս ավարտական վկայական և կկարողանաս դիմել Անդրոիդ ծրագրավորման հաստիքների։

  • Տևողություն

    6 ամիս

  • Պահանջվող ջանք

    շաբաթական 2 դաս

  • Մակարդակ

    Սկսնակ

• • • • • • • • ↓Դասընթացին ↓ • • • • • • • •

  • Կսովորես Kotlin ծրագրավորման լեզուն,

  • Կտիրապետես Android SDK-ի հիմունքներին ու մեխանիզմներին,

  • Կծանոթանաս հավելվածների կառուցվածքների հետ,

  • Կսովորես՝ ինչպես կապ հաստատել Անդրոիդ հավելվածի և Backend-ի միջև,

  • Կիմանաս՝ ինչպես ճիշտ կառուցել հավելվածը MVVM-ի միջոցով,

  • Կունենաս շատ գործնական առաջադրանքներ,

  • Կկատարես ավարտական պրոյեկտ։

Ավելին, Քյուբիթի թիմը և քո դասախոսը, ով ոլորտի փորձառու մասնագետ է, միշտ կլինեն կողքիդ, որպեսզի առավելագույնը քաղես դասընթացից և վստահ սկսես քայլերդ Android ծրագարվորման ոլորտում։

Դասընթացի ավարտին կունենաս՝

  • Kotlin

    Այս դասընթացում կստեղծես Android հավելվածներ Kotlin ծրագրավորման լեզվով:

  • Android SDK

    Կտիրապետես այն Android SDK-ի մեխանիզմներին և հիմունքներին, որը ներառում է ծրագրային գրադարանների, հարմար կոդավորման գործիքների և կոդերի հետ աշխատանք։

  • Retrofit

    Գրադարանը տրամադրում է հզոր շրջանակ API-ների հետ աշխատանքը հաստատելու և փոխազդելու և OkHttp-ով ցանցային հարցումներ ուղարկելու համար:

Դասընթացը ավարտելուց հետո, կարող ես դիմել Android ծրագրավորման հաստիքների Kotlin ծրագրավորման լեզվով։Դասընթացի մասնակիցները Քյուբիթի այլ դասընթացներին մասնակցելու դեպքում կստանան զեղչեր։


  • Դասաժամեր

    48 դաս

  • Դասընթացի արժեքը / ամս.

    57000 դրամ

ԴԱՍԱՎԱՆԴՈՂ

Senior Java/ Android Developer

Յուրի Ստեփանյան

Յուրի Ստեփանյանն ավարտել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկայի բաժինը։ Ոլորտում մոտ 6 տարի աշխատելով որպես Անդրոիդ ծրագրավորող՝ նա մշտապես թարմացնում է իր գիտելիքները և յուրաքանչյուր նախագիծ իրականացնում է ծրագրավորման նորարարական պրակտիկաներով: Այս պահին Յուրին աշխատում է Picsart ընկերությունում, որն ունի ավելի քան 130 միլիոն ակտիվ օգտատերեր։ Ծանոթացի՜ր Յուրիի մասնագիտական փորձին ավելի մանրամասն այստեղ ։ Յուրին հավատում է, որ որակյալ մասնագետ լինելու համար պետք է ունենալ ամուր գիտելիքներ և սեր դեպի կատարածդ աշխատանքը։

Դասընթացին մասնակցելու կարգը։

Մասնակիցները պետք է տիրապետեն Java ծրագրավորման լեզվի հիմունքներին։

Անհրաժեշտ է նաև համակարգչից և համացանցից ազատ օգտվելու հմտություն, մաթեմատիկայի գիտելիքներ և տրամաբանություն, համառություն, կամք ու սեր դեպի տեխնոլոգիական աշխարհը։ Մասնակիցները ընտրվելու են թեստավորման/ հարցազրույցի միջոցով։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան ավարտական վկայական։

Վճարման եղանակ


Վճարումը կարող եք կատարել շատ արագ ընդամենը 3 պարզ քայլերի միջոցով՝

  • 1

    Ներբեռնի՛ր Idram հավելվածը

  • 2

    Սկանավորի՛ր տրամադրված QR կոդը

  • 3

    Կատարի՛ր վճարում Idram դրամապանակով և միացի՛ր դասընթացին