-
Ինչի՞ց են բաղկացած դասընթացները Քյուբիթում։
Քյուբիթի յուրաքանչյուր դասընթաց ներառում է բովանդակությանը համապատասխան վիդեոդասեր, դասին վերաբերող առաջադրանքներ, հարցաշարեր։ Դասընթացը եզրափակվում է ավարտական քննությամբ։ Քննությունը բարեհաջող հանձնելուց հետո տրվում է ավարտական վկայական։
-
Ինչպե՞ս ընտրել դասընթացի ճիշտ մակարդակը։
Դասընթացի նկարագրական էջում կարող ես տեսնել, թե ում համար է նախատեսված տվյալ կուրսը, կամ ծանոթանալով բովանդակությանն՝ ընտրել համապատասխանող դասընթացը։ Եթե դժվարանաս, մենք կօգնենք քեզ կողմոնորշվել: Պարզապես լրացրու՜ կոնտակտային տվյալներդ այստեղ (հղում այստեղի վրա, որը պետք է տանի կապ մեզ հետ), և մենք քեզ հետ կապ կհաստատենք։
-
Ի՞նչ գիտելիքներ են անհրաժեշտ դասընթացներին միանալու համար։
Քյուբիթում կարող եք գտնել տարբեր բարդության և տարբեր մակարդակների համար նախատեսված դասընթացներ։ Սկսնակների համար նախատեսված դասընթացները չեն պահանջում, որևէ նախնական գիտելիք։ Սակայն ավելի բարձր մակարդակի կուրսերին մասնակցելու համար անհրաժեշտ կլինեն նախնական գիտելիքներ։ Դասընթացների նկարագրությունում, կարող ես տեսնել՝ ինչ պայմաններ են անհրաժեշտ տվյալ դասընթացին մասնակցելու համար։
-
Կա՞ արդյոք դասընթացի նախադիտման հնարավորություն։
Այո, յուրաքանչյուր դասընթաց ունի անվճար նախադիտման համար նախատեսված դասեր։ Կարող ես դիտել դրանք, ապա նոր կատարել վճարում ամբողջ դասընթացը հասանելի դարձնելու համար։
-
Կարո՞ղ եմ չեղարկել դասընթացը։
Այո, դասընթացի մասնակցությունը կարող ես չեղարկել անվճար դասերը դիտելուց հետո։ Իսկ եթե արդեն իսկ վճարել ես ամբողջ դասընթացի գումարն, ապա կարող ես չեղարկել այն՝ վճարումը կատարելուց հետո 3 օրվա ընթացքում, և դասընթացի համար վճարված գումարը հետ կվերադարձվի:
-
Արդյո՞ք պարտադիր է օտար լեզվի տիրապետումը կուրսերին միանալու համար։
Ոչ, Քյուբիթում դասընթացներն անցկացվում են պարզ և հասանելի հայերեն լեզվով։ Սակայն պետք է հաշվի առնել, որ որոշ ոլորտների (օր.՝ ծրագրավորում) աշխատանքային գործիքների լեզուն անգլերենն է, որի տիրապետումն առավել արդյունավետ կդարձնի քո ուսումը։
-
Արդյո՞ք բոլոր դասընթացներն են անցկացվելու հեռահար եղանակով։
Այո, Քյուբիթում կարող ես ձեռք բերել նախընտրած մասնագիտությունդ բացառապես հեռահար ուսուցման միջոցով։ Դասընթացին կարող եք միանալ ցանկացած սարքավորումից, որը միացված է համացանցին։
-
Կա՞ն հստակ ժամեր դասընթացի անցկացման համար։
Ոչ, Քյուբիթում դու ես որոշում քո դասընթացի ժամը և ուսման ռիթմը։ Միացի՜ր դասընթացին քեզ հարմար վայրում և ժամին։
-
Ո՞րն է Քյուբիթ Pro-ի տարբերությունն այլ դասընթացներից։
Քյուբիթում ամեն մի կուրս ներառում է դասընթացին մասնակցությունը, կցված առաջադրանքների կատարումը և վկայականի ձեռք բերումը։ Քյուբիթ Pro-ն բացի այս փուլերից, նաև ենթադրում է անհատական ուսուցում և աշխատանք յուրաքանչյուր մասնակցի հետ։ Այն հնավարությունն է տալիս ձեռք բերել խորացված գիտելիքներ, դասախոսի հետ անհատական աշխատանքի հնարավորություն, լրացուցիչ ծառայություններ և զեղչեր։
-
Կարո՞ղ եմ արդյոք դասընթացի ընթացքում փոփոխել այն Քյուբիթ Pro-ով։
Այո, եթե տվյալ դասընթացն ունենա Քյուբիթ Pro հնարավորությունը, և սահմանված ուսանողների քանակը լրացած չլինի։
-
Ինչպե՞ս կարող եմ կատարել դասընթացի վճարումը։
Վճարումը կարող եք կատարել շատ արագ ընդամենը 3 պարզ քայլերի միջոցով՝ 1) Ներբեռնե՜ք Idram հավելվածը 2) Սկանավորե՜ք դասընթացին կցված QR կոդը 3) Կատարե՜ք վճարում Idram դրամապանակով և միացե՜ք դասընթացին
-
Կարո՞ղ եմ վճարումը կատարել դասընթացի ընթացքում։
Ոչ, դասընթացին միանալու համար անհրաժեշտ է նախապես կատարել միանվագ վճարում, որից հետո միայն ամբողջական դասընթացը հասանելի կլինի։
-
Տրամադրվելու՞ են կրթաթոշակներ կամ զեղչեր դասընթացներին միանալու համար։
Այս պահին առկա չեն կրթաթոշակներ, սակայն Քյուբիթում պարբերաբար ունենալու ենք զեղչեր։ Որպեսզի բաց չթողնես զեղչեր ստանալու հնարավորությունները, հետևի՜ր մեր սոց. Էջերի թարմացումներին՝ Facebook, Linkedin, Instagram։ Քյուբիթ Pro փաթեթների ուսանողները նաև հնարավորություն կունենան զեղչեր ձեռք բերել այլ դասընթացներին մասնակցելու համար։
-
Արդյո՞ք Քյուբիթի դասընթացները տրամադրում են իրական համալսարանական կրեդիտներ։
Ոչ, Քյուբիթում դասընթացները չունեն կրեդիտներ, և այս ուսման արդյունքները չեն կցվում քո ֆորմալ կրթության գնահատականներին։ Սակայն յուրաքանչյուր կուրսի ավարտին կստանաս վկայական, որը կփաստի դասընթացին քո մասնակցության և ստացած գիտելիքների մասին։
-
Արդյո՞ք Քյուբիթում ստացած ուսումը հավասարեցվում է համալսարանական կրթությանը։
Քյուբիթն առցանց ուսուցման հարթակ է, և այն չի հավասարեցվում համալսարանական ֆորմալ կրթությանը։ Քյուբիթն առաջարկում է հմտությունների վրա հիմնված դասընթացներ, որոնք դասավանդվում են բնագավառի լավագույն մասնագետների կողմից, և յուրաքանչյուր դասընթաց ներառում է ավարտական վկայական` քո արձանագրած հաջողությունները փաստելու համար:
-
Ինչպե՞ս կարող եմ օգտագործել ավարտական վկայականս։
Քյուբիթում յուրարքանչյուր դասընթացը հաջող ավարտելիս՝ դու կստանաս քո թվային վկայականը, որը կարող ես կցել սոց. Հարթակներում կամ ներառել ինքնակենսագրականումդ։
ժամանակ մի կորցրու՜
Միացի՜ր Քո նախընտրած դասընթացին քեզ հարմար ժամին և վայրում