Մեր մասին

Քյուբիթի նպատակն է ոլորտի լավագույն մասնագետների փորձն ու գիտելիքները համախմբել և նորարար ուսուցման միջոցով մատուցել բոլոր նրանց, ովքեր ձգտում են ձեռք բերել որակյալ գիտելիքներ, գործնական հմտություններ և վստահ քայլել իրենց նախընտրած ոլորտում։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների կրթության ոլորտում Քյուբիթը նոր մոտեցում և նոր ձևաչափ է առաջարկում։ Այն առցանց ուսուցման հարթակ է, որտեղ կարող ես գտնել քեզ հետաքրքրող դասընթացներ՝ ծրագրավորման, տվյալների բազաների, դիզայնի ոլորտներում, ինչպես նաև կարող ես զարգացնել հմտություններդ՝ Քյուբիթի սոֆտ հմտությունների թրեյնինգների միջոցով։

Քյուբիթը (Qubit կամ Quantum bit) քվանտային համակարգիչներում տվյալների փոխանցման նվազագույն մասնիկն է:


Մենք հավատում ենք, որ «մասնագիտական որակները նման են նվազագույն, այլևս մասերի չբաժանվող Qubit մասնիկի, որի շուրջ կառուցվում են մնացյալ հատկանիշները»։ Qubit-ը հիմքն է, ուժը և էներգիայի աղբյուրը, որն ամեն մեկի համար անհատական է։ Իսկ այստեղ այն կդառնա քո երազած կարիերայի խորհրդանիշն ու մոտիվացիայի աղբյուրը։ Մենք հավատում ենք, որ մեր դասընթացները կօգնեն քեզ մասնագիտությանդ մեջ զգալ, ինչպես ձուկը ջրում։





Տեսլական

“Կրթությունն ամենահզոր զենքն է, որ կարող եք օգտագործել աշխարհը փրկելու համար”,- ասել է Նելոսոն Մանդելան։

Մենք հավատում ենք, որ «մասնագիտական որակները նման են նվազագույն, այլևս մասերի չբաժանվող Qubit մասնիկի, որի շուրջ կառուցվում են մնացյալ հատկանիշները»։ Qubit-ը հիմքն է, ուժը և էներգիայի աղբյուրը, որն ամեն մեկի համար անհատական է։ Իսկ այստեղ այն կդառնա քո երազած կարիերայի խորհրդանիշն ու մոտիվացիայի աղբյուրը։ Մենք հավատում ենք, որ մեր դասընթացները կօգնեն քեզ մասնագիտությանդ մեջ զգալ, ինչպես ձուկը ջրում։


Քյուբիթի գործունեության հիմքում ընկած են հետևյալ
հիմնարար արժեքները՝

  • Տեխնոլոգիական կրթության հասանելություն․

    Մատուցելով ՏՏ կրթական ծառայություն՝ մենք գտնում ենք, որ տեխնոլոգիական կրթությունը հասանելի է բոլորին։ Այն կարծրատիպային պատկերացումը, որ ՏՏ կրթությունը շատ բարդ է և հասանելի է միայն շատ խելացներին, ընդամենը թյուր պատկերացում է, քանի որ իրականում ՏՏ կրթությունը հասանելի է բոլորին ճիշտ մատուցման և կրթական մեթոդների կիրառման պարագայում։ Հասանելիությունը մեզ համար սկզբունք է։

  • Գործնական հմտությունների առաջնայնություն․

    Ցանկացած կրթության վերջնանպատակն աշխատաշուկայում պահանջված մասնագետ պատրաստելն է, այսինքն՝ կրթությունը պետք է երաշխավորի հետագայում աշխատանք ունենալը։ Արժևորելով սա՝ մենք ուսումնասիրում ենք աշխատաշուկայի պահանջները, գործատուների ակնկալիքները և ուսանողներին փոխանցում ենք այնպիսի գիտելիքներ, գործիքներ և հմտություններ, որոնք կօգնեն իրենց աշխատանքում։

  • Ուսանողի անհատականության արժևորում․

    Ուսանողը որպես ապագա մասնագետ մեզ համար անհատականություն է, ով ունի սովորելու իր եղանակը, ձևն ու տեմպը։ Քյուբիթում սովորելով՝ ինքդ ես տնօրինում քո ժամանակը, սովորելու քո տեմպը և ռիթմը։ Եթե ունենաս հարցեր կամ օգնության կարիք, Քյուբիթը միշտ հասանելի է։ Մենք ոգևորությամբ կհետևենք քո մասնագիտական աճին և զարգացմանը՝ միայն ու միայն աջակցելով ու խրախուսելով քեզ։

  • Կրթության և մասնագիտական աճի անընդհատություն․

    Մենք համոզված ենք, որ ամեն օր պետք է լինել ավելի լավը, քան երեկ։ Մրցակցությունից դուրս չմնալու համար պետք է ամեն օր սովորել և կատարելագործվել։ Ժամանակի պահանջներն անընդհատ փոխվում են, և լավագույնների շարքում լինելու համար, պետք է անդադար սովորել և թարմացնել մասնագիտական հմտություններդ։ Եղի՜ր մրցունակ Քյուբիթի միջոցով։

  • Նորարարություն և էքպերիմենտալ մտածողություն․

    Տեխնոլոգիաները և նորարարությունը քայլում են կողք կողքի։ Մենք սովորեցնում ենք մեր ուսանողներին լինել բաց՝ փորձարկումներ անելու, սխալվելու և նորը բացահայտելու համար։ Պետք է լինել համարձակ, անգամ սխալվել, սակայն կարևոր է, որ դրա արդյունքում ձեռք բերվեն նոր մասնագիտական հմտություններ ու որակներ, և դու սովորես կաղապարից դուրս մտածել։

Մեր ծառայությունները բաժանված են 4 հիմնական ուղղությունների․

ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ / QA -ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ / ԴԱՏԱԲԱԶԱՆԵՐ / ՍՈՖՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ / ԴԻԶԱՅՆ

• Դասընթացները նախատեսված են յուրաքանչյուրի համար՝ սկսնակ մակարդակից մինչև բարձր մակարդակի։
• Բովանդակությունը մշակվում է ոլորտի մասնագետների կողմից, ովքեր շեշտադրում են գործնական հմտությունները, և ամենակարևորը մատուցվում են պարզ և մատչելի հայերեն լեզվով։
• Յուրաքանչյուր կուրս ավարտվում է քննությամբ, իսկ ավարտին տրվում է վկայական։

Ովքե՞ր կարող են սովորել Քյուբիթում.

  • Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր գիտելիքներ։

  • ՏՏ մասնագետներ, ովքեր ցանկանում են կատարելագործել գիտելիքներն ու հմտությունները:

  • Նրանք, ովքեր փոխում են մասնագիտական ոլորտը և ցանկանում են ստանալ և/կամ խորացնել ՏՏ գիտելիքները։

  • Դասընթացները նախատեսված են յուրաքանչյուրի համար՝ սկսնակ մակարդակից մինչև բարձր մակարդակի։ Բովանդակությունը մշակվում է ոլորտի մասնագետների կողմից, ովքեր շեշտադրում են գործնական հմտությունները, և ամենակարևորը մատուցվում են պարզ և մատչելի հայերեն լեզվով։