Ստեղծի՜ր կայքեր, խաղեր, բջջային և Windows հավելվածներ և շատ այլ ծրագրեր C# / .NET Core-ի միջոցով

C#-ի մասին

Աշխարհի շատ համալսարաններում C# (սի շարփ) լեզուն օգտագործվում է ծրագրավորում սովորեցնելու համար։ Ծրագրավորման լեզուներից C#-ը թերևս լավագույններից մեկն է․ այն ճկուն է, օբյեկտ-կողմնորոշված է և ուսանողներն այն հեշտ են սովորում։ C#-ը մոտ 20 տարվա պատմություն ունի, ստեղծվել է Microsoft-ի կողմից և ունի բազմատեսակ կիրառություն։ Այն կիրառում են ինչպես սկսնակ մասնագետներն, այնպես էլ արդեն հմուտ ծրագրավորողները։ 


Այս լեզուն սովորելուց հետո սկսնակից PRO ճանապարհը համեմատաբար կարճ է, քանի որ C#-ը բարձր մակարդակի լեզու է․ այն հեշտ է գրել, կարդալ, սովորել և աշխատել։ C#-ի միջոցով կարելի է ստեղծել տարատեսակ ծրագրեր․ բջջային և desktop, հավելվածներ, Cloud ծառայություններ, վեբ կայքեր, խաղեր և այլն։ Այն օգտագործվում է ․Net պլատֆորմի վրա պրոֆեսիոնալ, դինամիկ կայքեր ստեղծելու համար։ Ի վերջո, այն ստեղծվել է Microsoft -ի կողմից հենց Microsoft-ի համար, այդ իսկ պատճառով իր .Net framework-ով այն ստեղծում է հրաշալի Windows desktop հավելվածներ։ 

Դասընթացի նկարագրություն

C# / .NET Core 3-ամսյա դասընթացի ընթացքում դու ծանոթանալու ես C# լեզվի, .NET Core, ․NET Core ASP, WEB API, Entity framework-ի հիմունքներին։ Կարողանալու ես ստեղծել վեբ էջեր, API-ներ, ունենալու ես գիտելիքներ .Net Core-ից։ Իդեպ, վերջինս, համարվում է ամենասիրված framework-ը։ Դասընթացը շեշտադրում է թե՛ տեսական,  թե՛ գործնական հմտությունները։ Այն հագեցած է գործնական առաջադրանքներով, իսկ ավարտին ուսանողը ստեղծելու է C#-ով գրված իր առաջին պրոյեկտը և ունենալու է պորտֆոլիո։ Դասերն անցկացվելու են շաբաթական 2 օր՝ 2-ական ժամով: PRO դասընթացի առավելագույն արդյունքի համար, ուսանողները կունենան նաև տնային առաջադրանքներ և մասնագիտական ընթերցանություն։

  • Տևողություն

    3 ամիս

  • Պահանջվող ջանք

    շաբաթական 7 ժամ

  • Մակարդակ

    Սկսնակ

Ի՞նչ կսորովես և կունենաս դասընթացի ընթացքում

  • Կստանաս C# ծրագրավորման լեզվի հիմնարար գիտելիքներ։

  • Կունենաս .Net Core, ․Net Core ASP հիմնարար գիտելքիներ։

  • Կաշխատես WEB API -ների հետ։

  • Կծանոթանաս Entity framework-ին։

  • Կծանոթանաս տվյալների կառուցվածքների, տիպերի և օպերատորների հետ։

Այս ամենից զատ, քո փորձառու դասախոսը մշտապես կլինի կողքիդ՝ բոլոր հարցերիդ պատասխանելու և առավելագույնս աջակցելու համար։ Դասընթացի ավարտին կստեղծես քո պորտֆոլիոն, իսկ Քյուբիթից կստանաս նվեր՝ կարիերայի խորհրդատվություն, և իհարկե կստանաս ավարտական վկայական։

Դասընթացի ավարտին կունենաս

  • C# լեզվի հիմնական ու կայուն գիտելիքներ

  • .Net Core framework-ի իմացություն

  • ՏՏ ընկերություններ դիմելու և որպես սկսնակ C# ծրագրավորող կարիերա սկսելու հնարավորություն

  • Դասաժամեր

    24 դաս

  • Դասընթացի արժեքը

    55 000 դրամ

ԴԱՍԱՎԱՆԴՈՂ

Senior Software Engineer

Դավիթ Հուրոյան

Դավիթ Հուրոյանն ավարտել է ԵՊՀ-ի Մաթեմատիկայի բաժնի մագիստրատուրան։ Նա արդեն 12 տարի աշխատում է ծրագրավորման ոլորտում, մասնագիտացած է մասնավորապես վեբ ծրագրավորման մեջ՝ PHP, C#, JavaScript, HTML5, CSS3, SQL լեզուներով։ Ներկա պահին նա աշխատում է որպես ավագ ծրագրավորող։ Կարող եք ծանոթանալ Դավիթի փորձին մանրամասն այստեղ: Դավիթն իր ուսանողներին և ինքն իրեն մոտիվացնում է Դոգ Լինդերի խոսքերով. «Լավ ծրագրավորող է համարվում այն մարդը, ով միշտ նայում է փողոցի երկու կողմերին միակողմանի փողոցն անցնելիս»:

Դասընթացին մասնակցելու կարգը։

Անհրաժեշտ է համակարգչից և համացանցից ազատ օգտվելու հմտություն, համառություն, կամք ու սեր դեպի տեխնոլոգիական աշխարհը, ինչպես նաև մաթեմատիկա և տրամաբանություն։ Ցանկալի է ռուսերենի/ անգլերենի իմացությունը, քանի որ տրամադրվող մասնագիտական գրականությունը այս լեզուներով է։ Ծրագրավորման հիմունքների, որևէ ծրագրավորման լեզվի իմացությունը կդիտվի առավելություն։ Մասնակիցները ընտրվելու են թեստավորման/հարցազրույցի միջոցով։

Վճարման եղանակ

Վճարումը կարող եք կատարել շատ արագ ընդամենը 3 պարզ քայլերի միջոցով՝

  • 1

    Ներբեռնե՜ք Idram հավելվածը

  • 2

    Սկանավորե՜ք դասընթացին կցված QR կոդը

  • 3

    Կատարե՜ք վճարում Idram դրամապանակով և միացե՜ք դասընթացին

  • 4

    Գործում է նաև բանկային փոխանցման տարբերակ