JAVA ՍԿՍՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ OFFLINE
Սովորի՛ր Java 0-ից և սկսի՛ր առաջին քայլերդ Java ծրագրավորման ոլորտում։
Տիրապետի՛ր Java ծրագրավորման լեզվի հիմնարար հասկացություններին և հմտություններին։ Դասընթաց նախատեսված սկսնակների համար։
Java-ն ամենապահանջված ծրագարվորման լեզուներից մեկն է, և այն ունի լայն կիրառություն վեբ ծրագրավորուման, բջջային հավելվածներր, ինչպես նաև խոշոր համակարգերի ծրագրավորման ոլորտում։ Այս OFFLINE դասընթացը նախագծված է սկսնակ մակարդակի ուսանողների համար, ովքեր ցանկանում են 0-ից սովորել Java, տիրապետել այս լեզվի հիմնարար հասկացություններին և հմտություններին։ Դասընթացն ընդգրկում է Java-ի հիմունքները՝ սկսած լեզվի գրառման և մեկնաբանման ձևերից, մինչ Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում, տվյալների կառուցվածք և բազմահոսքայնություն։ Դասընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում, կստանաս ավարտական վկայական։
2 ամիս
շաբաթական 6 ժամ
Սկսնակ
16 դաս
55 000 դրամ
Լսարանային կամ online
Կսովորես Java-ի հիմունքները,
Կիմասնաս՝ ինչ է Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորումը (OOP),
Կծանոթանաս տվյալների կառուցվածքների հետ,
Կիմանաս՝ ինչ է Multithreading-ը և ինչպես կիրառել այն,
Կունենաս շա՜տ գործնական առաջադրանքներ,
Ավելին, Քյուբիթի թիմը և քո դասախոսը, ով ոլորտի փորձառու մասնագետ է, միշտ կլինեն կողքիդ, որպեսզի առավելագույնը քաղես դասընթացից և վստահ սկսես քայլերդ Java ծրագարվորման ոլորտում։
Դասընթացի մասնակիցները Քյուբիթի այլ դասընթացներին մասնակցելու դեպքում կստանան զեղչեր։
Յուրի Ստեփանյան
Դասընթացին կարելի է միանալ աշխարհի ցանկացած կետից՝ Zoom հավելավծի միջոցով։ Բաց թողնված դասերի վիդեոն տրամադրվում է։
Անհրաժեշտ է համակարգչից և համացանցից ազատ օգտվելու հմտություն, մաթեմատիկայի գիտելիքներ և տրամաբանություն, համառություն, կամք ու սեր դեպի տեխնոլոգիական աշխարհը։
Մասնակիցները ընտրվելու են թեստավորման/ հարցազրույցի միջոցով։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան ավարտական վկայական։
Միացի՛ր քո նախընտրած դասընթացին հենց հիմա