PYTHON PRO ԴԱՍԸՆԹԱՑ
Python ծրագրավորում՝ քայլ դեպի տեխնոլոգիական աշխարհ։
Սովորի՛ր ամենապահանջված և ամենատարածված Python ծրագարվորման լեզուն և սկսի՛ր քո հաջողության ուղին ծրագարվորման ոլորտում
Python PRO 3-ամսյա դասընթացի ընթացքում ուսանողները ծանոթանալու են Python ծրագրավորման լեզվի, նրա առանձնահատկությունների և հաճախակի օգտագործվող գրադարանների հետ։
Դասընթացը շեշտադրում է թե՛ տեսական և թե՛ գործնական հմտությունները։ Դասընթացը հագեցած է գործնական առաջադրանքներով, իսկ ավարտին ուսանողը ստեղծելու է Python-ով գրված իր առաջին պրոյեկտը և ունենալու է պորտֆոլիո։ Դասերն անցակցվելու են շաբաթական 3 օր՝ 2 օրը (2-ական ժամով)՝ դասախոսության ֆորմատով, իսկ 3-րդ օրը՝ (շաբաթ) ամբողջությամբ գործնական առաջադրանքներ։ ;
PRO դասընթացի առավելագույն արդյունքի համար, ուսանողները կունենան նաև տնային առաջադրանքներ և մանսագիտական ընթերցանություն։
3 ամիս
շաբաթական 7 ժամ
Սկսնակ
Նոյեմբերի 15
Կսովորես ծրագրավորման հիմունքներ։
Կստանաս Python ծրագրավորման լեզվի հիմնարար գիտելիքներ։
Կաշխատես բացառությունների (Exceptions) հետ։
Կաշխատես կանոնավոր արտահայտությունների (RegEx) հետ։
Կաշխատես ֆայլային համակարգի հետ։
Կծանոթանաս տվյալների կառուցվածքների և ալգորիթմների հետ։
Բոնուս։ ծանոթություն Vision Control-ների և վեբ ծրագարավորման հետ։
36 դաս
60 000 դրամ / ամսական
50 000 դրամ / ամսական
Շահեն Գրիգորյան
Անհրաժեշտ է համակարգչից և համացանցից ազատ օգտվելու հմտություն, համառություն, կամք ու սեր դեպի տեխնոլոգիական աշխարհը, ինչպես նաև մաթեմատիկա և տրամաբանություն։ Ցանկալի է ռուսերենի/ անգլերենի իմացությունը, քանի որ տրամադրվող մասնագիտական գրականությունը այս լեզուներով է։ Մասնակիցները ընտրվելու են թեստավորման/հարցազրույցի միջոցով։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցների թեկնածությունը կառաջադրվի ՏՏ ընկերություններում՝ աշխատանքի անցնելու նպատակով, իսկ 3 լավագույնները կունենան մինչև 3 ամիս պրակտիկայի հնարավորություն, հետագա աշխատանքի տարբերակով։
Միացի՛ր քո նախընտրած դասընթացին շահավետ պայմաններով