ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ (QA)
Տեղեկացի՛ր առաջինը ․․․
Նոր դասընթաց, նոր ծրագիր, անգնահատելի փորձ․․․
Դասընթաց մշակված հենց քեզ համար։ Նախագրանցվի՛ր մանրամասներն իմանալու համար։
Դասընթացի ծրագիրը ամբողջությամբ նորացված է, հարցստացված գործնական աշխատանքներով, ամենաթարմ ու պահանջված գիտելքիներով։ Դասընթացը տալիս է հնարավորություն սովորելու տարբեր մասնագետների հետ՝ ստանալով յուրաքանչյուրի փորձից քո մասը։ Դասընթացը տալու է քեզ ճկունություն․ տեսական դասերն առցանց են․ կարիք չկա ժամանակ ծախսել ճանապարհի վրա, դասին կարող ես միանալ քեզ հարմար վայրից, իսկ գործնական դասերը կլինեն լսարանում և խմբով կաշխատեք հետաքրքիր առաջադրանքների ու մասնագիտական խնդիրներ լուծելու վրա։ Դասերը չորեքշաբթի և շաբաթ օրերին են՝ ցերեկային ժամերի։
3 ամիս
Շաբաթական 2 դաս
Սկսնակ
Կսովորես Software թեստավորման հիմունքները և ավելին
Կտիրապետես Bug-երի ամբողջ կենսացիկլին
Գործնական առաջադրանքներով կամրապնդես տեսական հատվածը
Խորապես կսովորես սկսնակների համար ամենաթիրախային թեման՝ API թեստավորումը
Կունենաս մենթոր, ով կաջակցի քեզ քո ուսումնառության ընթացքում։
Կունենաս աշխատանքի հարցազրույց անցնելու փորձ ավագ QA ինժեների հետ
Կմասնակցես կարիերայի մասով անվճար HR թրեյնինգ
Ուսումնասիրելու ենք նաև Agile/ Waterfall մեթոդոլոգիաները, ծանոթանալու ենք տվյալների բազաների (DB) հետ, գրելու ենք SQL հարցումներ։ Դասընթացը ներառելու է ծանոթություն API թեսթինգի հետ, հասկանալու ենք client/server կապը։
Գոհար Ֆարմանյան
48 ժամ/ 24 դաս
67 000 ՀՀԴ
Անհրաժեշտ է համակարգչից և համացանցից ազատ օգտվելու հմտություն, համառություն, կամք ու սեր դեպի տեխնոլոգիական աշխարհը։ Նախագրանցված մասնակիցները առաջինը կտեղեկանան դասընթացի մանրամասներին, իսկ դասընթացին կմասնակցեն հատուկ արժեքով։
Միացի՛ր քո նախընտրած դասընթացին հենց այսօր։