Ինտենսիվ դասընթաց՝ տվյալների աշխարհում կարիերադ սկսելու կամ զարգացնելու համար։

Դասընթացի նկարագրություն

SQL (Structred Query Language)- ը ռելացիոն տվյալների բազաներում տեղադրված ինֆորմացիայի հետ աշխատելու լեզու է։ Ներկայումս այն աշխարհում ամենապահանջված լեզուներից է՝ տվյալների (data) հետ աշխատելու համար։ Այս ինտենսիվ դասընթացի նպատակն է երկու ամսում տալ հիմնարար տեսական և գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնց շնորհիվ կկարողանաս սկսել կամ զարգացնել կարիերադ տվյալների աշխարհում։ Ահա մի քանի մասնագիտություններ, որտեղ կարևոր է SQL- ի իմացությունը․ 


SQL ծրագրավորում, տվյալների բազաների ծրագրավորում (Database Development), տվյալների վերլուծություն (Data Analysis), ծրագրավորում (Software Development), բիզնես վերլուծություն (Business Analysis), և այլն։ 

Դասընթացի ընթացքում ուսումնասիրվելու են հետևյալ թեմաները․

  • Տվյալների բազայի ռելացիոն մոդել

  • Աղյուսակների ստեղծում և դրանց հետ աշխատանք (CRUD), սահմանափակումներ (Constraints)

  • Հարցումներ (Queries) և ենթահարցումներ (Subqueries)

  • Built-in ֆունկցիաներ, դասակարգման (Ranking) ֆունկցիաներ

  • Բազմակի աղյուսակների հետ աշխատանք (Joins)

  • CTE (Common Table Expressions) և Recursive CTE

  • Ֆունկցիաներ և պրոցեդուրաներ (User-defined functions and procedures)

  • Views

  • Ինդեքսներ

  • Ու շատ-շատ գործնական աշխատանքներ

Դասընթացին ստանալու ես որակյալ տեսական և գործնական գիտելիքներ, տեղեկանալու ես մասնագիտական նրբությունների մասին։

  • Տևողություն

    2 ամիս

  • Ջանք

    Շաբաթական 3 դաս/ 7 ժամ

  • Մակարդակ

    Սկսնակ *

* Դասընթացին կարող են մասնակցել նաև այն մարդիկ, ովքեր արդեն աշխատում են տվյալների հետ և ցանկանում են թարմացնել կամ զարգացնել իրենց գիտելիքները։

  • Դասաժամեր

    24 դաս

  • Դասընթացի արժեքը / ամս.

    63 000 ՀՀԴ/ ամսական

  • Ֆորմատ

    Լսարանային կամ online

Ինչ հմտություններ կստանաս

  • Ռելացիոն տվյալների բազա

    Կծանոթանաս ռելացիոն դատաբազաների և դրանց կառուցվածքի հետ, կսովորես, թե ինչպես են դրանք աշխատում։ Այս գիտելիքը կօգնի քեզ հասկանալ՝ ինչպես ստանալ քեզ անհրաժեշտ և բիզնեսի համար կարևոր ինֆորմացիան բազայից։

  • SQL հրամաններ

    Կծանոթանաս աղյուսակների կառուցվածքի, SQL լեզվի սինտաքսի և հրամանների հետ։ Կսորովես՝ ինչպես ավելացնել կամ հեռացնել որևէ ինֆորմացիա բազայից, կգրես SELECT հրամաններ։

  • Built-in ֆունկցիաներ

    Հիմա երբ կարողանում ես տվյալների բազայից գտնել և արտահանել քեզ անհրաժեշտ ինֆորմացիան, ժամանակն է սովորել նաև դրա հետ աշխատել։ Դասընթացի ընթացքում կսովորես օգտվել built-in ֆունկցիաներից, որոնք կօգնեն քեզ արդյունավետ աշխատել քեզ անհրաժեշտ ինֆորմցիայի հետ։

ԴԱՍԱՎԱՆԴՈՂ

Data Engineer

Լևոն Հարությունյան

Լևոն Հարությունյանը Գիտությունների Ազգային ակադեմիայում ստացել է գիտությունների թեկնածուի կոչում, իսկ առաջին մասնագիտությունը ձեռք է բերել ՀԱՊՀ-ի Կիբերնետիկայի բաժնում։ Նա ունի 10 տարվա փորձ ICT (Information and Communication Technology) ոլորտում, որից 4 տարին մասնագիտացած է դատաբազաների ծրագրավորման և տվյալների վերլուծության ոլորտում։ Նա այժմ աշխատում է որպես տվյալների ճարտարագետ Philip Morris International ընկերությունում։ Կարող եք ծանոթանալ Լևոնի փորձին մանրամասն այստեղ: Լևոնը մոտիվացնում է իր ուսանողներին իր իսկ օրինակով. «Երբեք մի՜ դադարեք ինքնազարգանալ և կարդալ մասնագիտական գրականություն, և հաջողությունը չի ուշանա»։

Դասընթացին մասնակցելու կարգը

Անհրաժեշտ է Windows OS -ով աշխատող համակարգիչ, համացանցից ազատ օգտվելու հմտություն, համառություն, կամք ու սեր դեպի տեխնոլոգիական աշխարհը։ Մասնակիցները ընտրվելու են թեստավորման/հարցազրույցի միջոցով։ Դասընթացին կարող եք մասնակցել աշխարհի ցանկացած կետից՝ Zoom հարթակի միջոցով։

Վճարման եղանակ

Վճարումը կարող եք կատարել շատ արագ ընդամենը 3 պարզ քայլերի միջոցով՝

  • 1

    Ներբեռնե՜ք Idram հավելվածը

  • 2

    Սկանավորե՜ք դասընթացին կցված QR կոդը

  • 3

    Կատարե՜ք վճարում Idram դրամապանակով և միացե՜ք դասընթացին

  • 4

    Գործում է նաև բանկային փոխանցման տարբերակ



ԺԱՄԱՆԱԿ ՄԻ ԿՈՐՑՐՈՒ՜


Միացի՛ր քո նախընտրած դասընթացին քեզ հարմար ժամին և վայրում