Ստեղծի՜ր անհավանականը Swift-ի օգնությամբ


Դասընթացի նկարագրություն

Swift ծրագրավորման լեզվի դասընթացը ծրագրավորման աշխարհ մուտք գործելու քո ամենաճիշտ որոշումն է՝ անկախ տարիքից և մասնագիտությունից։ 

Swift-ի օգնությամբ կգրես գեղեցիկ և կոկիկ կոդեր, իսկ մշակված ծրագրերը կաշխատեն կայծակնային արագությամբ: Այստեղ կոդի ընթերցումն ու մշակումն առավել հեշտ է, իսկ գործընթացը՝ հաճելի և ինտերակտիվ։ 

Ինչու՞ է Swift-ն այդքան հարմար և արդյունավետ։ 

Swift ծրագրավորման լեզուն ամենավերջին հետազոտությունների արդյունք է, որը զուգորդվել է Apple-ի պլատֆորմների կառուցման տասնամյակների փորձով: Այստեղ հնարավոր սխալները մինիմալացված են, քանի որ Swift-ը իսկզբանե նախագծվել է ավելի անվտանգ կոդեր մշակելու նպատակով։ Դասընթացում ձեռք կբերես ամենահիմնարար գիտելիքները և գործնական հմտությունները՝ հեշտ, ընթեռնելի և «պարզ» կոդեր ստանալու համար։ 

Swift- ի հիմունքները սովորելուց հետո ոչ միայն կունենաս անհրաժեշտ հմտություններ՝ բջջային հավելվածներ կառուցելու համար, այլ նաև կստեղծես ծրագրեր Apple-ի էկոհամակարգի այլ սարքերի համար:

  • Տևողություն

    7 շաբաթ

  • Պահանջվող ջանք

    շաբաթական 3-6 ժամ

  • Մակարդակ

    Սկսնակ

Ինչ հմտություններ կստանաս

  • Swift լեզվի սինտաքս

    Ամբողջությամբ կտիրապետես Swift լեզվի սինտաքսին, որի օգնությամբ կկարողանաս գրել և՜ պարզ C-ոճի ֆունկցիաներ, և՜ բարդ Objective-C ձևի մեթոդներ։

  • Խնդիրների լուծում

    Կծանոթանաս Xcode-ի Playgrounds-ի հետ, որի շնորհիվ կկարողնաս լուծել տարբեր բարդության խնդիրներ և փորձարկումներ անել Swift լեզվի հետ աշխատելիս։

  • Դասերի հետ աշխատանք

    Կկարողանաս ներմուծել գրադարաններ և կտիրապետես Objective-C-ի դասերի հետ աշխատանքին։

Բովանդակություն

ԴԱՍԱՎԱՆԴՈՂ

Senior iOS Developer

Անի Խեչոյան

Անի Խեչոյանն ավարտել է ՀԱՊՀ-ի Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի բաժնի մագիստրատուրան։ Նա արդեն 7 տարի է ՏՏ ոլորտում է և զբաղվում է մոբայլ ծրագրավորմամբ, որից 6 տարին բացառապես iOS համակարգի ծրագրեր մշակելով։ Աշխատանքային կարիերայի ընթացքում նա հասել է կրտսեր ծրագրավորողից մինչև թիմի ղեկավար։ Անին այժմ աշխատում է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում որտեղ օգտագործում է React Native տեխնոլոգիան և մշակում է ծրագրեր և՜ iOS, և՜ Android օպերացիոն համակարգերի համար։ Կարող եք ծանոթանալ Անիի փորձին մանրամասն այստեղ: Նա վստահ է, որ ոլորտում նպատակներիդ հասնելիս կարևոր է ոչ թե այն, ինչ ստանում ես, այլ այն, ինչ դառնում ես։
  • Դասերի քանակ

    38 դաս

  • Դասընթացի արժեքը

    35, 000 դրամ

Վճարման եղանակ

Վճարումը կարող եք կատարել շատ արագ ընդամենը 3 պարզ քայլերի միջոցով՝

  • 1

    Ներբեռնե՜ք Idram հավելվածը

  • 2

    Սկանավորե՜ք դասընթացին կցված QR կոդը

  • 3

    Կատարե՜ք վճարում Idram դրամապանակով և միացե՜ք դասընթացին

Տեղեկացիր առաջինը

Ստացիր դասընթացի բոլոր մանրամասները և Քյուբիթի նորությունները քո էլ․ հասցեում


ԺԱՄԱՆԱԿ ՄԻ՛ ԿՈՐՑՐՈՒ

Միացի՛ր քո նախընտրած դասընթացին քեզ հարմար ժամին և վայրում