Տեխնիկական հավաքագրման որակյալ մասնագետները հիմա առավել քան երբևէ պահանջված են։

Դասընթացի նկարագրություն

Հավաքագրումը ՄՌԿ կարևոր գործառույթներից է, որը յուրաքանչյուր ընկերության կայացման ու հաջողության առանցքային երաշխիքներից է։ Այս դասընթացի շնորհիվ ձեռք կբերես գիտելիքներ ՏՏ շուկայում ամենապահանջված մասնագիտություններից մեկի՝ տեխնիկական հավաքագրման առանձնահատկությունների վերաբերյալ։ Արդյունքում կկարողանաս գտնել ամենահամապատասխան թեկնածուներին՝ օգտագործելով տարբեր գործիքներ և հարթակներ։

Դասընթացի միջոցով կսովորես տեխնիկական հավաքագրման փուլերն ու գործիքները, և թե ինչպես sourcing-ի միջոցով կարող ես գտնել ու հաղորդակցվել ամենահամապատասխան թեկնածուի հետ, կունենաս նաև հարցազրույցների վարման, կոմպետենցիաների գնահատման հմտություններ։

  • Տևողություն

    2 ամիս

  • Պահանջվող ջանք

    շաբաթական 6 ժամ

  • Մակարդակ

    Սկսնակ

Ի՞նչ կսորովես և կունենաս դասընթացի ընթացքում

  • Կծանոթանաս տեխնիկական հավաքագրման հիմունքներին և փուլերին։

  • Կսովորես թեկնածուների sourcing-ի և հավաքագրման ձևերը։

  • Ձեռք կբերես գիտելիքներ CV-ների վերլուծության, հարցազրույցների անցկացման տեխնիկաների վերաբերյալ։

  • Կծանոթանաս թեկնածուների հետ հաղորդակցման վարման ուղիներին։

  • Մանրամասն կիմանաս հայկական ՏՏ շուկայի առանձնահատկությունները։

  • Կծանոթանաս ՏՏ հիմնական տերմիններին ու տեխնոլոգիաներին։

  • Կմասնակցես HR զրույցների ոլորտի կայացած HR մասնագետների հետ։

Այս ամենից զատ, քո փորձառու դասախոսը մշտապես կլինի կողքիդ՝ բոլոր հարցերիդ պատասխանելու և առավելագույնս աջակցելու համար։ Դասընթացի ավարտին Քյուբիթից կստանաս նվեր՝ կարիերայի խորհրդատվություն, և իհարկե, կստանաս ավարտական վկայական։

Դասընթացի ավարտին կունենաս

  • Տեխնիկական հավաքագրման թարմ գիտելիքներ

  • Sourcing-ի միջոցով թեկնածուներ գտնելու ու հաղորդակցվելու հմտություն

  • Կայուն գործնական գիտելիքներ քո կարիերան սկսելու համար

  • Դասաժամեր

    12 դաս

  • Դասընթացի արժեքը

    97 000 դրամ, վճարումը կատարվում է մաս-մաս։

ԴԱՍԱՎԱՆԴՈՂ

Տաղանդների ներգրավման ղեկավար

Ծովինար Քարտաշյան

Ծովինար Քարտաշյանն Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կողմից ստացել է Սոցիալական հոգեբանի մագիստրոսի կրթություն։Նա ունի 11 տարվա աշխատանքային փորձ, որից ավելի քան 4 տարին HR ոլորտում։ Տվյալ պահին Ծովինարն աշխատում է տաղանդների հավաքագրման գործընկեր Stealth Technology ընկերությունում, և Qubit ընկերությունում՝ որպես տեխնիկական հավաքագրման ղեկավար։ Կարող եք ծանոթանալ Ծովինարի փորձին մանրամասն այստեղ Ծովինարն իր ուսանողներին և ինքն իրեն մոտիվացնում է Բենջամին Ֆրանկլինի խոսքերով. «An investment in knowledge always pays the best interest»։

Ուսանողները Քյուբիթի մասին

Technical Recruitment դասընթացի մասին

Անի Սոլոյան

Յուրաքանչյուրի համար կարևոր է, նոր ոլորտ մուտք գործելիս, ճիշտ պահին հայտնվել ճիշտ մասնագետի կողքին։ Ինձ համար շատ կարևոր որոշում է ընտրել ճիշտ մարդու, ումից պետք է կազմես պատկերացում ոլորտի մասին։ Ինձ մոտ այնպես ստացվեց, որ ոլորտ մուտք գործելիս ճիշտ մասնագետի հանդիպեցի և ընտրեցի Ծովինարին։ Այս հմտությունները, որոնք սովորել ենք ընթացքում, անընդհատ աշխատանքում անհրաժեշտ են լինում։ Ամենակարևորը դասընթացից այն էր, որ միայն տեսական գիտելիքը չէր, այլ այն, որ ստացածը ամրապնդվում էր գործնական առաջադրանքներով։ Ստացա այն, ինչ շատ ահրաժեշտ է կիրառել աշխատանքիս մեջ։ Մարտահրավերային էր գործիքների հետ աշխատանքը, ավելի մանրակրկիտ ընտրություն կատարելը (թեկնածուների), սակայն բոլոր դժվարությունները միասին հաղաթահարեցինք։

Technical Recruitment դասընթացի մասնակից

Շուշանիկ Գզողյան

Ընտրելով այս դասընթացը` ինձ համար շատ մեծ բացահայտում էր, որ հնարավոր է այսքան կարճ ժամանակահատվածում ստանալ այսքան որակյալ գիտելիք, հասկանալ ինչ է տեխնիկական հավաքագրումը և բացահայտել ՏՏ ոլորտը։ Դասաժամերը հագեցած են և՛ տեսական, գործնական մասով, տրվում են անհրաժեշտ ուղղորդումներ և ռեսուրսներ՝ տարբեր մասնագիտական թեմաների շուրջ նաև ինքնուրույն գիտելիքները խորացնելու համար։

Դասընթացին մասնակցելու կարգը։


Անհրաժեշտ է համակարգչից և համացանցից ազատ օգտվելու հմտություն, համառություն, կամք ու սեր դեպի տեխնոլոգիական աշխարհը և հավաքագրման ոլորտը։  Դասընթացին կարող են մասնակցել նաև HR ոլորտում արդեն փորձառու մասնագետները, ովքեր ցանկանում են տիրապետել տեխնիկական հավաքագրմանը։ Ռուսերենի/ անգլերենի իմացությունը ցանկալի է, քանի որ տրամադրվող մասնագիտական գրականությունը այս լեզուներով է։ Մասնակիցները ընտրվելու են հարցազրույցի միջոցով։


Վճարման եղանակ

Վճարումը կարող եք կատարել շատ արագ ընդամենը 3 պարզ քայլերի միջոցով՝

  • 1

    Ներբեռնե՜ք Idram հավելվածը

  • 2

    Սկանավորե՜ք դասընթացին կցված QR կոդը

  • 3

    Կատարե՜ք վճարում Idram դրամապանակով և միացե՜ք դասընթացին

  • 4

    Գործում է նաև բանկային փոխանցման տարբերակ