Ստեղծի՛ր էսթետիկ և արդյունավետ կայքեր ու հավելվածներ։


UI/UX դիզայնը առանցքային դեր է խաղում ցանկացած կայքի և պրոդուկտների ստեղծման գործում: Այդ իսկ պատճառով UI և UX դիզայներները 5 ամենապահանջված կարիերայի ուղղություն են այս պահին դիզայնի ոլորտում (Design Industry Trends Report)։ Այս դասընթացի ընթացքում դու կսովորես UI/UX դիզայնի հիմունքները, կհասկանաս բիզնեսի զարգացման գործում նրա դերն ու նշանակությունը, որը քեզ կներկայացնի կարիերայի նոր հնարավորություններ:

Դասընթացի ընթացքում կսովորես UI/UX դիզայնի հիմնարար կոնցեպտները, կձևավորես «սուր աչք» UI/UX դիզայնի համար, կներդնես քո ժամանակը ամենապահանջված և օգտակար դիզայն գործիքների վրա։ Դասընթացը շեշտադրում է տեսական խորը գիտելիքներ և գործնական ինտենսիվ հատված։

• • • • • • • • ↓Դասընթացին ↓ • • • • • • • •

  • Կսովորես UI և UX հիմունքները, նշանակությունը և մոդելները

  • Կտիրապետես 0-ից Figma գործիքին,

  • Կծանոթանաս Atomic Design ասվածի հետ,

  • Կսովորես նաև wireframing-ի գործընթացը վեբ, iOS և Android օպերացիան համակարգերի դեպքում։

  • Կծանոթանաս Adobe Photoshop և Adobe Illustrator գործիքներին,

  • Կկատարես արդյունավետ հետազոտություններ և շատ ավելին։

Ավելին, Քյուբիթի թիմը և քո դասախոսը, ով ոլորտի փորձառու մասնագետ է, միշտ կլինեն կողքիդ, որպեսզի առավելագույնը քաղես դասընթացից և վստահ սկսես քայլերդ այս բնագավառում։

  • Տևողություն

    2 ամիս

  • Պահանջվող ջանք

    շաբաթական 2 դաս

  • Մակարդակ

    Սկսնակ

Ավելի լավ արդյունքներ ունենալու ու սեփական աճի համար, խորհուրդ է տրվում օրական կանոնավոր կերպով ժամանակ հատկացնել դասընթացին, գրականությանն ու առաջադրանքներին։ Հիշի՛ր, որ քո դասընթացավարը նաև քո մենթորն է, ով սիրով կուղորդի և կօգնի քեզ։

Դասընթացի ավարտին կունենաս՝

  • Figma գործիքի իմացություն

    Կսովորես Figma գործիքը 0-ից և կկատարես մի շարք գործնական առաջադրանքներ

  • Wireframing և typography փորձ

    Կստեղծես ինտերակտիվ պրոդուկտների կառուցվածքը և հոսքը(flow) և typography վեբ, iOS և Android օպերացիան համակարգերի դեպքում։

  • Դիզայն հետազոտությունների իմացություն

    Կսովորես կատարել գրագետ դիզայն հետազոտություններ, հասկանալ վիճակագրությունն ու տվյալները և կիրառել արդյունքները դիզայն գործընթացում։

  • Դասաժամեր

    16 դաս

  • Դասընթացի արժեքը / ամս.

    61 000 դրամ
    56 000 դրամ

  • Ֆորմատ

    Լսարանային կամ online

ԴԱՍԱՎԱՆԴՈՂ

UI/UX Designer

Հրայր Շառոյան

Ծանոթացի՜ր Հրայր Շառոյանի հետ, ով քո դասընթացավարն ու մենթորն է լինելու այս դասընթացի ընթացքում։ Հրայրն ունի 4 տարվա փորձ որպես UI/UX դիզայներ, և այս պահին նա աշխատում է Kindda ընկերությունում։ Հրայրը պարբերաբար թարմացնում է իր գիտելիքները և պատրաստ է կիսել իր կուտակած փորձն այս դասընթացի ընթացքում։ Կարող եք ծանոթանալ Հրայրի փորձին մանրամասն այստեղ ։ Հրայրը վստահ է, որ պետք չէ վախենալ ձախողվելուց, քանի որ դա ձեզ թույլ կտա հասնել հաջողությունների։

Ուսանողները Քյուբիթի մասին

UI /UX դաընթացի մասնակից

Կարո Վարդեվարյան

Ընտրել եմ Քյուբիթը և այս դասընթացը, քանի որ այն հնարավորություն տվեց ճանաչելու ինքս ինձ նորովի և վերջապես գտնելու այն, ինչը երկար ժամանակ փնտրում էի, քանի որ այս դասընթացը ողջամիտ ժամկետներում մատուցում էր հիմնարար տեսական և պրակտիկ գիտելիքներ։ Դասընթացից գոհ եմ, քանի որ այդ ընթացքում, ոչ միայն սովորել ենք նախատեսված դասերը, այլև մանրամասն ծանոթացել ենք UI/UX դիզայների պրակտիկ առօրյային։ Այս դասընթացը հնարավորություն տվեց ինձ տեսնելու այնտեղ, որտեղ բացարձակ չեմ պատկերացրել` հաջողության կհասնեմ, թե ոչ։

UI /UX դաընթացի մասնակից

Լեոնիդ Մալիշև

Потому что это очень интересное направление в нашей реальности, требующее точных навыков и насмотренности, к тому же современный рынок, активно ищет профессионалов в данной сфере. Я был подписан на социальные страницы Qubit и открылся долгожданный мною курс. Поскольку у меня были друзья которые также посещали курсы Qubit и приблизительно представляя как проходит рабочий процесс в этой компании, я однозначно доверился бы ей, так как здесь все на высоте, особенно образование. Данный курс, был всеобъемлющий по знаниям, я узнал много нового и ощущаю себя более уверенно. Да, я приобрел багаж знаний который уже практикую в своем проекте. Также использую навыки на работе. Определенно, у меня есть товарищи, которые интересуются данным направлением. Все мои ожидания оправдались. В начале курса были сомнения, что я не справлюсь, но благодаря, нашему преподавателю, я постиг многое.

Դասընթացին մասնակցելու կարգը։

Դասընթացին կարելի է միանալ աշխարհի ցանկացած կետից՝ Zoom հավելավծի միջոցով։ Բաց թողնված դասերի վիդեոն տրամադրվում է։

Անհրաժեշտ է համակարգչից և համացանցից ազատ օգտվելու հմտություն, համառություն, կամք ու սեր դեպի դիզայն աշխարհը։ Մասնակիցները ընտրվելու են հարցազրույցի միջոցով։

Վճարման եղանակ

Վճարումը կարող եք կատարել շատ արագ ընդամենը 3 պարզ քայլերի միջոցով՝

  • 1

    Ներբեռնե՜ք Idram հավելվածը

  • 2

    Սկանավորե՜ք դասընթացին կցված QR կոդը

  • 3

    Կատարե՜ք վճարում Idram դրամապանակով և միացե՜ք դասընթացին