Ինչու՞ է պետք դպրոցական տարիքից հիմնավոր սովորել մաթեմատիկա


Եթե տարիներ առաջ մաթեմատիկական գիտելիքներ ունեին գրեթե բոլոր երեխաները և մտքում հաշվարկներ կատարելը քաջալերվում էր դպրոցում, այժմ երևի թե չկա մարդ, ով չի նկատել մաթեմատիկական գիտելիքների նվազումը երեխաների և ինչու ոչ, դասավանդող մասնագետների մոտ։


Երեխաներն այժմ հետաքրքրվում են այլ առարկաներով, երբեմն չեն սիրում իրենց ուսուցչին կամ էլ բաց են թողել հիմնարար գիտելիքներ ստանալու փուլը և դժվարանում են այս պահին հասկանալ նոր խնդիրները։

Իսկ մյուս կողմից օտարերկրյա դպրոցական ծրագրերում մաթեմատիկական դասերը չափազանց պարզեցված են, և երեխան հասնելով ավագ դպրոց դեռ ունի սահմանափակ գիտելիքներ։ Այս երկրներում ավելի խորը մաթեմատիկական գիտելիքները պահպանվում են հետաքրքրվող անձանց համար համալսարանական ծրագրերում։ Բայց արդյո՞ք սա լավ մեթոդ է։

Մենք հավատում ենք որ, յուրաքանչյուր ծնող լավ գիտի, թե որ գիտելիքներն են առավել  անհրաժեշտ իր երեխայի համար, սակայն ուզում ենք նաև կիսվել, թե որքան առավելություններ կան մաթեմատիկական գիտելիքների՝ վաղ տարիքում ամրապնդման մեջ։ 


Մաթեմատիկան ամրապնդում է երեխաների մտավոր կարգապահությունը (Mental discipline)  

Մտավոր կարգապահությունն այն է, ինչ մենք կանվանեինք ինտեգրված մտածողություն,՝ երբ երեխան օգտագործում է բոլոր մտավոր գործիքները, որոնք այդ տարիքում ունի իր տրամադրության տակ, որպեսզի հասկանա խնդիրը բոլոր կողմերից: Այն երեխային հնարավորություն է տալիս վերահսկել ինքն իրեն և իր արձագանքը ցանկացած իրավիճակին ու խնդրին: Ինքնակարգապահությունը նման է մկանի. որքան շատ ես մարզում այն, այնքան ավելի ուժեղ ես դառնում։ 

Երեխան արդյունքում ավելի հեշտ և արագ է հաղթահարում ակադեմիական խնդիրները, պատկերացնում է իրավիճակը տարբեր կողմերից և գտնում լուծումներ։


Փոքր տարիքում մաթեմատիկա սովորելով պատրաստ ենք դառնում հասուն կյանքի խնդիրներին։ Մաթեմատիկան մտածողության ձև է, որը պետք է զարգացնել փոքրուց։ Եվ դրա համար, արժի սկսել հենց այսօր․․․․


Մաթեմատիկան ձևավորում է երեխայի տրամաբանական դատողությունը։

Տրամաբանական դատողությունը խնդրի լուծման մի տեսակ է, որը ենթադրում է քայլերի կամ ալգորիթմների տարբեր խմբերի փորձարկում՝ որոշելու համար, թե կանոնների որ հաջորդականությունն է տանում լուծմանը:

Գործնականում այն ներառում է տվյալների օգտագործումը՝ այլ փաստեր որոշելու կամ եզրակացնելու համար: Այս գործընթացի շնորհիվ երեխան չի վախենում առկա տվյալներից և չի շփոթում՝ ինչպես վարվել դրանց հետ։ Հակառակը, երեխան կատարում է  ճշգրիտ եզրակացություններ և ձևավորում ամուր տրամաբանական պատճառաբանություն։ 

Մաթեմատիկական խնդիրները լուծելու համար նախ և առաջ անհրաժեշտ է բաժանել մասերի ու հասկանալ տրամաբանությունը, ոչ թե կոնկրետ մեկ ճիշտ պատասխանն է կաևոր, այլ մտածողությունը, որով գալիս ենք այդ ճիշտ պատասխանին։ Մենք սովորում ենք վերլուծել, համադրել տարբեր ճանապարհներ ու ապացուցել, թե ինչու է այդ արդյունքը ճիշտ կամ սխալ։ 

Ցանկացած կարիերայում այս դատողության ձևն անչափ գտնահատելի. և երեխաները, ովքեր ձևավորում են այն վաղ տաիրքում, ավելի ճկուն են տեսնում խնդիրները և գտնում լուծումներ։



Նկատե՞լ եք՝ մաթեմատիկան առօրյա կյանքում ամենուր է

Դուք պարզապես չեք կարող հաղթահարել մեկ օր՝ առանց որևէ տարրական մաթեմատիկայի օգտագործման: Ահա թե ինչու.

Մարդուն պետք է մաթեմատիկայի, չափումների և կոտորակների ըմբռնում սնունդ պատրաստելու համար: Նույնիսկ «աչքաչափ» ասվածը, ձևովրվում է մաթեմատիկական մտածողություն ունենալու շնորհիվ։ Այսօր առողջ ապրելակերպի տարածվածության արդյուքնում, շատ մարդիկ կարող են նաև օգտագործել մաթեմատիկան՝ հաշվելու կալորիաները կամ սննդանյութերը։

Ձեզ անհրաժեշտ է նաև մաթեմատիկա՝ հաշվարկելու համար, թե երբ պետք է դուրս գալ տանից՝ ժամանակին ժամանելու համար, կամ որքան ներկ է անհրաժեշտ ձեր ննջասենյակի պատերը վերամշակելու համար:

Եվ հետո ամենակարևորը՝  Ֆինանսական գրագիտությունը մեծահասակների համար աներևակայելի կարևոր հմտություն է: Այն կարող է օգնել Ձեզ բյուջե կազմել, խնայել և նույնիսկ օգնել մեծ որոշումներ կայացնելու գործում, ինչպիսիք են կարիերան փոխելը կամ տուն գնելը:

Առանց մաթեմատիկական հաշվարկների չէին լինի գեղեցիկ շենքերը, որտեղ ապրում ենք, չէին կառուցվի կամուրջներ, չէին ստեղծվի մեքենանաներ, չէին լինի մեր նորաոճ ու բազմաֆունկցիոնալ հեռախոսները․․․ Եթե կարճ, ապա ամեն ինչի հիմքում Մաթեմատիկան է։ Ու կապ չունի, խորհարար ես, թե ինժեներ, միևնույն  է առանց մաթեմատիկա անհնար է։ Այն կիրառվում է ամենուր։ 


Մաթեմատիկան օգնում է կարիերայի հարցում։

Անգամ եթե չես ընտրել մաթեմատիկան, որպես հիմնական մասնագիտություն, այժմ բոլոր բարձր վարձատրվող աշխատանքների մեջ պարտադիր կա մաթեմատիկայի կտոր՝ հաշվարկներ, վերլուծություններ, և IT -ում էլ տեղ ունենալու համար, լավ է իմանալ մաթեմատիկա․ չէ ո՞ր մաթեմատիկան ընկած է բարձր տեխնոլոգիաների հիմքում ևս։ IT ոլորտում հիմա գնալով աճում են տվյալների հետ կապված մասնագիտությունների պահանջարկը։ Այնպես որ, եթե ուզում ես աշխատել ՏՏ-ում, սկսիր սովորել այսօրվանից․․․․

 

Մաթեմատիկա սովորելը հավես է!!! Երբ երեխան կարողանում է լուծել մաթեմատիկական խնդիրներ, նա իրեն զգում է շատ հաջողված։

Մաթեմատիկա սովորելը հաճելի է, հատկապես Մաթեմատիկուսի հետ, երբ ուսոցիչդ քո սխալների համար չի պատժում ու չի ջղայանանում ու չի նեղվում բացատրելուց, ու երբ իր համար կարևորը քո հասկանալն ու լավ արդյունքներն են։

Ի՞նչ է Մաթեմատիկուսը․ Կրթական ծրագիր է, որտեղ դու ես ընտրում քո կարիքներին համապատասխան մոտեցումը։ Եթե ունես դպրոցահասակ երեխա, ապա Մաթեմատիկուսի հմուտ մանկավարժների հետ, երեխադ սիրելու ու մեծ հաճույքով սովորելու է մաթեմատիկան ու դու տեսնելու ես, թե ինչպես է փոխվում երեխայի առաջադիմությունը։

Եթե ցանկանում ես ԲՈՒՀ ընդունվել, ու հանձնել քննությունները բարձր գնահատականներով, ապա Մաթեմատիկուսը ունի քեզ համար լավ ծրագրեր ևս։ Իսկ եթե քեզ պետք է մաթեմատիկա աշխատանքի մեջ ու դպրոցական գիտելիքները մնացել են անցյալում, հոգ չէ, այստեղ դու կգտնես այն մասնագետին, որ քեզ կօգնի վերագտնել կորցրած գիտելիքները ու ձեռք բերել նորը։

Մի խոսքով մեկ Մաթեմատիկուս, բազմաթիվ հարմար տարբերակներ՝ գիտելիքներ ձեռք բերելու ու զարգանալու համար։ Ու մի բան էլ, Մաթեմատիկուսը հասանելի է աշխարհի ցանկացած կետում, ու դու սովորելու ես առցանց ու քո գրաֆիկով։ Ավելին իմանալու ու բացառիկ առաջարկներից օգտվելու համար, կարող ես բաժանորդագրվել ու բաց չթողնել քեզ համար կարևորը։