Կրտսեր SMM մասնագետ
Qubit-ի նպատակն է կիսել ոլորտի լավագույն մասնագետների փորձն ու գիտելիքները, տրամադրել նորարարական կրթություն բոլոր նրանց, ովքեր ձգտում են ձեռք բերել որակյալ գիտելիքներ, գործնական հմտություններ, վստահ քայլել իրենց նախընտրած ոլորտում։ Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթության ոլորտում Qubit-ն առաջարկում է նոր մոտեցում։ Մենք առաջարկում ենք ինտենսիվ լսարանային դասընթացներ և առցանց ուսուցման հարթակ, որտեղ կարող ես գտնել դասընթացներ ծրագրավորման, տվյալագիտության և դիզայնի ոլորտներում, ինչպես նաև կարող ես զարգացնել քո հմտությունները Qubit Soft Skills Training-ի միջոցով: Qubit-ի թիմի նպատակն է օգնել մեր սովորողներին հեշտությամբ փոխել կարիերան, կատարելագործել այն կամ պարզապես սկսել իրենց ուղին որպես սկսնակ։
Մենք փնտրում ենք սոցիալական մեդիա մարքեթինգի կրտսեր մասնագետ ստեղծագործական թիմում աշխատելու համար։ Մասնագետը ապահովելու է Քյուբիթի թվային ներկայությունը սոցիալական մեդիայի տարբեր ալիքներում:
Իդեալական թեկնածուն սիրում է զանազան թվային հարթակներում ստեղծել թվային կոնտենտ, մոտիվացված է սովորելու և աճելու պրոֆեսիոնալ թիմում և ունի հայերեն լեզվի գրավոր գերազանց հմտություններ: Տեսանյութերի և լուսանկարների ստեղծման հմտությունները և անգլերենի իմացությունը կդիտվի որպես մեծ առավելություն։
Մեր թիմը շատ եռանդուն է և հավատում է կրթության ուժին: Եթե դու մտածում ես նույն կերպ, ապա սիրով սպասում ենք մեր հանդիպմանը։
Աշխատանքի նկարագրությունը
Qubit-ի սոցիալական մեդիայի հարթակները հաղորդակցության հիմնական ալիք են հանդիսանում: Մեր ուսանողները գտնում մեզ և իրենց երազանքի դասընթացները հենց սոցիալական մեդիայի շնորհիվ: Որպես կրտսեր մասնագետ՝ դու սերտորեն կաշխատես թվային թիմի հետ՝ SMM, դիզայներներ, ովքեր քեզ կտրամադրեն իրական գործնական նախագծեր և ամենօրյա առաջադրանքներ՝ բովանդակություն ստեղծելու և մեր սոցիալական ալիքներով տարածելու համար՝ նպատակ ունենալով հաղորդակցել Qubit-ի դասընթացները, բրենդային բովանդակությը և խթանել դրանք:
Հաջողակ թեկնածուն կաշխատի մեր թիմի հետ Երևանում: Մենք առաջարկում ենք ճկուն աշխատանքային գրաֆիկ և նպատակային զարգացման հնարավորություններ ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական մակարդակով:
Պարտականություններ
- Ստեղծել և զարգացնել սոցիալական հարթակներում Քյուբիթի ներկայությունը
- Մասնակցել ստեղծագործական քննարկումներին
- Ստեղծել կոնտենտ ռազմավարություն և իրագործել այն
- Ստեղծել ամենօրյա բովանդակություն և տարածել տարբեր սոց. ալիքներով
- Աջակցել վիդեո/ֆոտո ստեղծմանը
- Շփվել հետևորդների հետ՝ պատասխանելով մեկնաբանություններին և կիսվելով ընկերության հետ կապված այլ բովանդակությամբ
- Հանձնարարված այլ պարտականություններ
Որակավորումներ
- Սոցիալական մեդիա հարթակների կառավարման միջին գիտելիքներ
- Հայերեն լեզվի գրավոր գերազանց հմտություն
- Անգլերենիի գրավոր և բանավոր տիրապետումը կդիտվի որպես առավելություն
- Առաջադրանքների առաջնահերթությունների և ժամկետների պահպանման կարողություն
- Գերազանց հաղորդակցման հմտություններ
- Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն
- Ուշադիր և դրական վերաբերմունք առաջադրանքների կատարմանը
- Տեսանյութերի/լուսանկարների ստեղծման հմտություններ որպես առավելություն կդիտվի
Դիմի՛ր հիմա։
Լրացրու տվյալներդ, կցիր CV-դ կամ ուղարկիր այն [email protected] հասցեին, Subject-ում նշելով «Կրտսեր SMM մասնագետ»։ Մինչ հանդիպում :)