Յուրաքանչյուր ծրագիր, որը կարող էր գրվել JavaScript-ով, վերջիվերջո գրվելու է JavaScript-ով։ -Ջեֆ Ատֆուդ

Դասընթացի նկարագրություն

Այս վիդեո-դասընթացը նախատեսված է այն մոտիվացված սկսնակ ծրագրավորողների համար, ովքեր տեղյակ են, որ «JavaScript-ն ամենուր է» խոսքերն իրական են։ JS-ն ամենահզոր ծրագրավորման լեզուներից մեկն է՝ իր կատարողականության և դինամիկ հնարավորությունների շնորհիվ։ Վեբում JavaScript-ն օգտագործվում է կայքերի մոտ 95%-ում։

Լեզվի պարզությունը քեզ թույլ կտա տեսնել աշխատանքիդ արդյունքը մի քանի դասից։ Վիդեո- դասընթացի ընթացքում կծանոթանաս JS-ի հիմնարար հասկացություններին, Front-End-ի և Back-End-ի տարբերություններին։ Նաև կուսումնասիրես օբյեկտների և ֆունկցիաների տեսակները, իսկ գործնական առաջադրանքներով կամրապնդես տեսական հատվածը։

  • Տևողություն

    4 շաբաթ

  • Պահանջվող ջանք

    շաբաթական 3-4 ժամ

  • Մակարդակ

    Սկսնակ

Ինչ հմտություններ կստանաս այս վիդեո - դասընթացի ընթացքում

  • JavaScript հիմունքներ

    Ձեռք կբերես JS ծրագրավորման լեզվի հիմնարար գիտելիքները՝ փոփոխականներից և տվյալների տեսակներից սկսած մինչ օպերատորների հետ աշխատանքի առանձնահատկությունները։

  • Խնդիրների լուծում

    Որքան շարունակես կոդեր գրել, այնքան կզարգացնես խնդիրների լուծման հմտությունը։ Իսկ դասընթացը քեզ կօգնի ճիշտ քայլերով լուծել և հաղթահարել տարբեր բարդության խնդիրներ։

  • Սկսնակից որակյալ մասնագետ

    Դասընթացի շնորհիվ վստահ քայլերով կմիանաս բարձր գիտելիքներ պահանջող «Advanced JS» դասընթացին՝ կատարելագործվելու նոր մասնագիտությանդ մեջ։

  • Դասաժամեր

    27 վիդեո-դաս

  • Դասընթացի արժեքը առանց մենթորի

    62,000 դրամ/ 150 USD
    Մեկանգամյա վճարում
    Հասանելիությունը 90 օր

  • Դասընթացի արժեքը մենթորությամբ

    112 000 դրամ/ 270 USD
    Մեկանգամյա վճարում
    Հասանելիությունը 101 օր

Բովանդակություն

  • 1

    Նախաբան

    • Ներածություն

    • Front-End vs Back-End

    • Գործիքները

    • Օգտակար նյութեր

  • 2

    JavaScript հիմունքներ

    • Hello World

    • Ստուգիր սովորածդ

    • Փոփոխականներ (Variables)

    • Ստուգիր սովորածդ

    • Տվյալների տեսակներ (Data types)

    • Ստուգիր սովորածդ

    • Տեսակների փոխարկումներ (Type Conversions)

    • Ստուգիր սովորածդ

    • Օպերատորներ (Operators)

    • Ստուգիր սովորածդ

    • Համեմատություններ (Comparisons)

    • Ստուգիր սովորածդ

    • Պայմանական օպերատորներ (Conditional Operators)

    • Ստուգիր սովորածդ

    • Տրամաբանական օպերատորներ (Logical Operators)

    • Ստուգիր սովորածդ

    • Ցիկլեր - Loops (While, For, Do While)

    • Ստուգիր սովորածդ

    • Switch

    • Ստուգիր սովորածդ

    • Use strict

    • Ստուգիր սովորածդ

  • 3

    Օբյեկտներ և ֆունկցիաներ (հիմունքներ)

    • Ֆունկցիաներ (Function)

    • Ստուգիր սովորածդ

    • Ռեկուրսիա (Recursion)

    • Ստուգիր սովորածդ

    • Callbacks

    • Ստուգիր սովորածդ

    • SetTimeout and SetInterval

    • Ստուգիր սովորածդ

    • Օբյեկտներ (Objects)

    • Ստուգիր սովորածդ

    • Օբյեկտի մեթոդներ (Object methods)

    • Ստուգիր սովորածդ

    • Զանգվածներ (Arrays)

    • Ստուգիր սովորածդ

    • Զանգվածների մեթոդներ (Array Methods)

    • Ստուգիր սովորածդ

    • For In, For Of

    • Ստուգիր սովորածդ

    • Set, Map

    • Ստուգիր սովորածդ

    • Պրիմիտիվների մեթոդներ ( methods of primitives )

    • Ստուգիր սովորածդ

    • Date and Time

    • Ստուգիր սովորածդ

  • 4

    Գործնական առաջադրանքներ

    • Գործնական առաջադրանք

    • Գործնական առաջադրանք

    • Գործնական առաջադրանք

    • Գործնական առաջադրանք

    • Գործնական առաջադրանք

    • Գործնական առաջադրանք

    • Գործնական առաջադրանք

    • Գործնական առաջադրանք

    • Գործնական առաջադրանք

    • Գործնական առաջադրանք

  • 5

    Քննություն

    • Ավարտական քննություն

Դասավանդող

Senior Software Engineer

Արմեն Բալդրյան

Արմեն Բալդրյանն ավարտել է ՀՊՏՀ-ի Կառավարում բաժինը։ Նա արդեն 6 տարի աշխատում է ՏՏ ոլորտում և ներկայումս ավագ ծրագրավորող է «EPAM Armenia» ընկերությունում։ Արմենի հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է նաև տնտեսագիտությունը, հոգեբանությունը, սոֆթ հմտությունների զարգացումը և մենեջմենթը: Նա այս 6 տարիների ընթացքում գտել է հաջողակ և պահանջված ծրագրավորող լինելու բանաձևը՝ որքան շատ ջանք ներդնես գիտելիքների, ինքնակրթության վրա, այնքան ավելի մեծ արդյունքների կհասնես։ Այստեղ անհնար է լճանալ կամ ձանձրանալ, քանի որ ամեն օր ձեռք բերելով նոր գիտելքներ՝ կդառնաս պահանջված մասնագետ աշխատաշուկայում։

Վճարման եղանակ

Վճարումը կարող եք կատարել շատ արագ ընդամենը 3 պարզ քայլերի միջոցով՝

  • 1

    Ներբեռնե՜ք Idram հավելվածը

  • 2

    Սկանավորե՜ք դասընթացին կցված QR կոդը

  • 3

    Կատարե՜ք վճարում Idram դրամապանակով և միացե՜ք դասընթացին

  • 4

    Արտերկրից վճարումները կարող են ընդունվել PayPal-ով կամ բանկային փոխանցումով։

Ընտրի՛ր քեզ հարմար տարբերակը

Դու կարող ես ընտրել սովորելու քեզ ամենահարմար տարբերակը․ 1) ինքնուրույն` քո գրաֆիկին և ռիթմին համապատասխան կամ 2) դասախոս- մենթորիդ հետ միասին, ով հասանելի կլինի քո հարցերին պատասխանելու և քեզ օգնելու համար։

ԺԱՄԱՆԱԿ ՄԻ՛ ԿՈՐՑՐՈՒ

Միացի՛ր քո նախընտրած դասընթացին քեզ հարմար ժամին և վայրում