Ի՞նչ կտա քեզ Python սովորելը կամ 6 պատճառ Python սովորելու համար։


Մենք գիտենք, որ ծրագրավորման տարատեսակ լեզուների աշխարհում քեզ դժվար է կողմնորոշվել և ընտրել կոնկրետ լեզու սովորելու համար։ Այդ իսկ պատճառով, մենք այսօր կխոսենք ծրագրավորման լեզուներից Python-ի մասին ու կներկայացնենք քեզ առնվազն 6 պատճառ, թե ինչու պետք է հենց այսօրվանից սկսես Python սովորել։


Գաղտնիք չէ, որ ամբողջ աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են մեծ արագությամբ, և իհարկե, բացառություն չէ նաև Հայաստանը։ Զարգանում են նաև ծրագրավորման լեզուները, իսկ ծրագրավորողների պահանջարկը օր օրի ավելի է մեծանում։ Այսօր խոսելու ենք ծրագրավորման ամենապահանջված լեզուներից՝ Python կամ պիթոնի մասին։ 


Python-ն արդեն 30 տարեկան է, հասցրել է գրավել ամբողջ աշխարհն ու ՏՏ մասնագետների սրտերը։ Այն կգրավի նաև քո սիրտը և ահա թե ինչու։ 

1․ Պիթոնը ճկուն լեզու է և ունի բազմակողմանի կիրառություններ։


Եկեք թվարկենք մի քանի ճյուղերի անուններ․ տվյալագիտություն, արհեստական բանականություն (AI), մեքենայական ուսուցում (machine learning), վեբ ծրագրավորում, թեստավորում և այլն։

Ըստ մասնագետների, ֆունկցիոնալության տեսանկյունից պիթոնը ավելի պարզ լեզու է, քան օրինակ C-ն և Java-ն։ Նաև այս պատճառով է, որ այն գնալով ավելի ու ավելի պոպուլյար է դառնում։ 

2․ Python-ը ամենաարագ զարգացող լեզուն է։

Արհեստական բանականության(AI), մեքենայական ուսուցման (ML), տվյալագիտության շնորհիվ պիթոնը զարգացման մեծ ճանապարհի վրա է։ Այս մասին վկայում է նաև Stackoverflow.com՝ ելնելով այցելուների և նրանց հարցումների քանակից։ Իսկ ըստ TIOBE INDEX-ի, որը ցույց է տալիս ծրագրավորման լեզուների հանրաճանաչությունը, այս տարի հոկտեմբերին, 20 տարվա մեջ առաջին անգամ, Python-ը ճանաչվեց թիվ 1 ծրագրավորման լեզու՝ հետևում թողնելով C-ին և Java-ին։ Առիթը բաց չենք թողնում և շնորհավորում ենք բոլոր Python ծրագրավորողներին և, իհարկե, լեզվի ստեղծող Գիդո վան Ռոսումին։ Պիթոն ծրագրավորողների շարքին կարող ես նաև միանալ դու հենց հիմա։ 

3․ Python ծրագրավորողների պահանջարկը մեծ է աշխատաշուկայում։ 


Վերլուծելով աշխատաշուկայում առկա թափուր հաստիքները, LinkedIn հարցումները՝ տեսնում ենք, որ Python-ը 2-րդ տեղում է։ Python մասնագետների կարիքը գնալով ավելի է մեծանում, ինչպես արդեն նշեցինք, իր բազմակողմանի կիրառության շնորհիվ։ 


4․ Python-ը հեշտ է գրել, կարդալ և սովորել։ 


Լեզուն ստեղծվել է հետևյալ տրամաբանությամբ․ ընդգրկել միայն ամենաանհրաժեշտը։ Այն բարձր մակարդակի լեզու է, ասել է թե տրամաբանությունը մոտարկված է մարդկային լեզվին, այս դեպքում անգլերենին։ Python-ի կոդը կարդացվում է այնպես, ինչպես անգլերենի հրահանգները։ Հետևաբար անգելերենի իմացությունը շատ օգտակար կլինի այս լեզուն սովորելիս։ 

Ի տարբերություն Java-ի, Python-ը ինտերպրետացվող լեզու է։ Այսինքն, երբ ծրագրավորողը գրում է կոդ, վայրկյանների ընթացքում տեսնում է իր կոդի արդյունքը։ Կարիք չունի գրել կոդը, սպասել, մինչև ծրագիրը կոմպիլացնի ու աշխատացնի ամբողջ կոդը, ինչպես Java-ում, ու մեկ էլ պարզվի մի սիմվոլ մոռացել է գրել։ 

Եվս մեկ առավելություն, Python-ում քո առաջին բառերը՝ Hello world-ը մի տող է, իսկ մյուս լեզուներում գրեթե մեկ պարբերություն։ 

5. Python ծրագրավորողները ստանում են լավ աշխատավարձ։ 

Ամբողջ աշխարհում Python ծրագրավորողները ամենաբարձր վարձատրվողներից են հատկապես տվյալագիտության, մեքենայական ուսուցման և վեբ ծրագրավորման ճյուղերում։ Հայաստանյան շուկան ևս բացառություն չէ։ Մեր աշխատաշուկայում հետազոտությունները ցույց են տվել, որ ամենաբարձրը վարձատրվում են ծրագրավորողները․ մինչև մեկ տարի փորձով մարդիկ ստանում են միջինում 200 հազ ՀՀԴ աշխատավարձ, 2-4 տարվա փոձով ծրագրավորողները՝ 600 հազ և ավել ՀՀԴ, 3-6 տարվա փորձով՝ 900 հազար և ավել։ Իսկ դու դեռ կասկածում ես սովորել, թե ոչ։ 


6. Python-ն ունի մեծ մասնագիտական համայնք
Python-ն ունի ահռելի մեծ համայնք․ ծրագրավորողների խումբ, որվքեր կիսվում են իրենց գիտելիքներով, հանդիպած խնդիրներով ու դրանց լուծումներով։ Stack Overflow-ում, որը ծրագրավորման թեմաներով հարց ու պատասխանի հարթակ է, բոլոր ծրագրավորողների անփոխարինելի ու թանկ ընկերը, Python-ի մասին հարցերը ավելի քանի 1մլն են։ Իսկ GitHub-ում, որտեղ ծրագրավորողները կարող են պահպանել իրենց կոդերը, կիսվել դրանցով, կա Python-ի ավելի քանի 1,5 մլն․ ռեպազիտորիա (repository/ պահոց): Նույն GitHub-ում Python-ն ունի 2-րդ ամենամեծ համայնքը՝ Javascript-ից հետո։
Մասնագիտական թեմաներին ծանոթանալու ու նոր գիտելիքներ ձեռք բերելու առիթներ են նաև Python meet-up-երը, որոնք, իդեպ, անցկացվում են նաև Հայաստանում։

Վստահ ենք, որ նյութը կարդալուց հետո, քեզ մոտ հարց է առաջանալու․ «Իսկ ես կարո՞ղ եմ սովորել Python, եթե երբևէ առնչություն չեմ ունեցել ծրագրավորման հետ»։ Պատասխանն է՝ ԱՅՈ։ Ի վերջո, Python-ն այսքան պոպուլյար է ՝ ի հաշիվ հեշտ կիրառության և ինտուիտիվ բնույթի։ Այն մարդկանց համար, ովքեր երբևէ առնչություն չեն ունեցել ծրագրավորման հետ, Python-ը համարվում է հրաշալի ընտրություն։ Իր պարզ սինտաքսի հաշվին, այն կարելի է կարդալ այնպես, ինչպես անգլերեն լեզվի հրահանգները։ 


Եթե քեզ հետաքրքրեց Python-ը և դու ցանկանում ես այն սովորել, ապա Քյուբիթում կա հրաշալի դասընթաց հենց սկսնակների համար մշակված, որտեղ 0-ից կսովորես Python ծրագրավորում ու 3 ամիս անց պատրաստ կլինես գրել գեղեցիկ, գրագետ կոդեր Python-ով ու սկսել քայլերդ ՏՏ ոլորտում։ Ժամանակ մի՛ կորցրու ու սկսի՛ր սովորել Python հենց այսօրվանից։